ՀՀ ԱԺ ՙՀայ Ազգային Կոնգրեսի՚ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Նիկոլ Փշինյանը, սեպտեմբերի 30-ին ելույթ ունենալով ՀՀ խորհրդարանում, հայտարարեց, որ երկրի իշխանութունները շարունակում են քաղաքական հետապնդումները երիտասարդ ակտիվիստ Տիգրան ՍԱռաքելյանի նկատմամբ: ՙՀաշվի առնելով համաներման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը, ինչպես նաև դատարանի կողմից Տիգրան Առաքելյանի ազատ արձակման կապակցությամբ 8 պատգամավորների երաշխավորությունների անտեսումը, կարելի է վստահորեն նրան համարել ՙքաղաքական բանտարկյալ՚: Հետևաբար, ես պահանջում եմ նրա անվերապահ ազատ արձակումը՚,-ընդգծել է պատգամավորը:
Ի պատասխան, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը Փաշինյանին խորհուրդ տվեց իր վրա չվերցնել երկրի գլխավոր դատախազի պարտականությունները: ՙԻնձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք խոսում եք միայն խոսելու համար՚,-հայտարարել է խոսնակը:
Նշենք, որ ՀՀ Խորհրդարանը մտադիր է քննարկել Հայստանի անկախության 2-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու վերաբերյալ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: