Ավելի քան երեսուն Beeline աշխատակից մասնակցեցին դոնորների կամավոր
ակցիային։ 2014թ–ի հունիսի 26-ին և 27-ին ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան
Արյունաբանական Կենտրոն»–ում Beeline աշխատակիցները հանձնեցին արյուն
Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներին օգնելու համար։
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, «Դոնորական
ակցիային մասնակցելը դա խիստ անձնական և կամավոր որոշում է, և ես հերթական անգամ
հպարտանում եմ Beeline–ի աշխատակազմով արագ արձագանքման և ակցիային մասնակցելու
համար։ Ես լիովին կիսում եմ մեր աշխատակիցներից մեկի այն տեսակետն, ով արյուն
հանձնելուց հետո ինձ ասաց, որ աշխատանքային օրն այսօր խորհրդանշական է և լի դրական
զգացմունքներով, քանի որ դու կարողացար
փրկել ինչ–որ մեկի կյանքը»,–նշեց Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ
Պյատախինը։
Իր հերթին ՀՀ ԱՆ «Պրոֆ.
Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն»–ի արյան ծառայության գծով փոխտնօրեն
Մարինա Քամալյանը շնորհակալություն հայտնեց Beeline աշխատակիցներին հանձնելով
նրանց արյան կամավոր դոնորության կրծքանշան։ Նա ասաց, որ ընկերությունը դարձել է
Երևանում դոնոր շարժման զարգացման մեծ օգնական՝ նշելով, որ ակցիայի շրջանակում
հավաքված արյունն արդեն իսկ հանձնվել է Արյունաբանական կենտրոնի հիվանդներին։
Արյան ծառայության գծով
փոխտնօրենի խոսքերով, առանց առողջությանը վնաս պատճառելու յուրաքանչյուր դոնորից
միաժամանակ կարելի է վերցնել 400մլ. արյուն, որը կարելի է կրկնել տարեկան 1-2
անգամ։ Երկիրին արյան փոխներարկման կարիքները հոգալու համար, անհրաժեշտ է, որ 1000
մարդուց 40–ը կանոնավոր հանձնեն արյուն։ «Այսօր Հայաստանում կա մոտ 12 հազար
մշտական դոնոր, որոնցից միայն 4.7 տոկոսն է հանձնում արյուն կամավոր»,– ասաց
Մարինա Քամալյանը։
Նշենք, որ Beeline–ի
աշխատակիցները կանոնավոր կերպով մասնակցում են արյան հանձնման կամավոր ակցիային։
Որպես կանոն, նման ակցիաներն ընկերությունում անց են կացվում տարին մեկ անգամ։
Նշենք,
որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ»
ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն
ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության
ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի
տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության
ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում,
Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում,
Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական
Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը
ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 753 մլն. ընդհանուր
բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են
մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink»,
«Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. մարտի
31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն:
“ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: