2013 թ. սեպտեմբերի կեսին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը /ՔԱԳՎ/ մրցույթ կհայտարարի հայկական երեք ավիափոխադրողների համար`երեք օդային ուղղություններով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Նրա խոսքով, ի սկզբանե մրցույթը նախատեսվել է անցկացնել հուլիսին, սակայն ժամկետները երկարաձգվել են`վերջինիս պայմանները և մանրամասները ճշտելու հետ կապված: Ժամկետները երկարաձգումը կապված այն բանի հետ, որ ՀՀ կառավարությունն ամերիկյան McKinsey & Companу խորհրդատվական ընկերությանը պատվիրել է Հայաստանում ավիափոխադրումների մրցունակության մակարդակի բարձրացման վերաբերյալ առաջարկների փաթեթ կազմել: Խորհրդատուի առաջարկները հաշվի կառնվեն մրցութային փաստաթղթերը կազմելիս, ասել է Չերչինյանը: Մրցույթները նախատեսվում է անցկացնել երեք հիմնական ուղղություներվ`Եվրոպա, ԱՊՀ երկրներ, ինչպես նաև Ռուսաստան և Մերձավոր Արևելք: Հայտամրցույթների հիմնական պայմաններն են`ինքնաթիռների տեխնիկական վիճակը, տոմսերի վաճառքի համակարգը, թռիչքների անվտանգության հարցերը և փոխադրողների ֆինանսական կայունությունը:
Մամուլի քարտուղարի խոսքով, մինչև մրցույթի անցկացումը ՔԱԳՎ ավիաչվերթերի իրականացման համար հայտ է ներկայացրել միայն Air Armenia հայկական ավիաընկերությունը և մինչև սեպտեմբերի կեսը չվերթեր իրականացնելու ժամանակավոր թույլտվություն ստացել: Հինգ տարի ժամկետով թռիչքների իրականացման լիցենզիա ստանալու իրավունքն ընկերությունը կվիճարկի մրցութային հիմքունով:
Հիշեցնենք, որ մայիսին ՀՀ կառավարությունն օդային փոխադրումների ոլորտում ազատականացման հայեցակարգ է ընդունել: Ընդունված հայեցակարգի համաձայն, որևէ արտոնություն կամ բացառիկ իրավունք ազգային ավիափոխադրողների համար նախատեսված չէ, ինչպես եղել է ՙԱրմավիա՚ ընկերության հետ, որը 2013 թ. ապրիլի 1-ից ֆինանսական դժվարությունների պատճառով դադարեցրել է թռիչքները: