Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության սաները, ովքեր դեռ հունիս ամսից անվճար ապահովված են
“Ռոստելեկոմի” ինտերնետ կապով, անակնկալ էին կազմակերպել ընկերության համար: Անակնկալը ամփոփում էր երեխաների վերաբերմունքը
“ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ” ընկերության և հատկապես Ռոստելեկոմ
ապրանքանիշի նկատմամբ: Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում,
երեխաների կողմից ներկայացված բեմադրությունն ու նկարները, որոնք պատկերում էին
“Ռոստելեկոմը” մանուկների աչքերով, հուզեել են բոլոր ներկաներին: Որոշ նկարներ ուղարկվել
են “Ռոստելեկոմի” գլխամաս՝ որպես հիշատակ գիշերօթիկ հաստատության սաների կողմից:
Հաղորդագրության համաձան, առաջիկայում ընկերությունը շարունակելու է
համագործակցությունը հաստատության հետ՝ ապահովելով հաստատության սաներին համատեղ
ուսուցողական ծրագրերով ու միջոցառումներով: Երեխաների խնամքի և
պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունն իրականացնում է սոցիալապես անապահով
ընտանիքների 6-18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը, աջակցում է
նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, ապահովում է նրանց սննդով,
հագուստով, տալիս առաջին բուժօգնությունը, ապահովում համապատասխան
սանիտարահիգիենիկ պայմաններով:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ընդառաջ “Ռոստելեկոմը” անակնկալ էր մատուցել Նուբարաշենի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատությանը. կառուցվեց ներքին համակարգչային ցանց, ինչի շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով և անվճար հիմունքներով լայնաշերտ ինտերնետով ապահովվեցին հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը: Անակնկալները “Ռոստելեկոմի” կողմից այսքանով չավարտվեցին և ընկերության կողմից խնամքի կենտրոնի համակարգչային կենտրոնը համալրվեց նոր համակարգիչներով, որոնց շնորհիվ թվով ավելի շատ երեխաներ կարողացան մասնակցել դասընթացներին և զարգացնել իրենց համակարգչային հմտությունները: “Ռոստելեկոմը” մշտապես աջակցում է երեխաների և երիտասարդների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու ոլորտի համար ապագա մասնագետների ձևավորմանը:
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում
հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության
և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում «Ռոստելեկոմ»
ապրանքանիշի ներքո: ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է
օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի
քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և
տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ
միջազգային կապուղիների միջոցով: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են
խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական
մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային
կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը
հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով
և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
Այփի հեռուստատեսության ծառայությունն
ընկերությունը մատուցում է “ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ” ընկերության հետ համատեղ:
Ներկայումս «Ռոստելեկոմի» վաճառքի և
սպասարկման սրահներ գործում են ՀՀ 14 քաղաքներում և Երևան քաղաքի Էրեբունի,
Նուբարաշեն, Աջափնյակ, Դավթաշեն և Նոր Նորք համայնքներում:
«Ռոստելեկոմ» (www.rostelecom.ru) ընկերությունը
ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող
ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր
սեգմենտներում երկրի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար է ինտերնետի
հասնալիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան
շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայություից օգտվողների թիվը գերազանցում է
9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 մլն-ը: «Ռոստելեկոմ» ընկերությունը հանդիսանում է
բջջային կապի օպերատոր, որն ակտիվ զարգացնում է նոր սերնդի անլար ցանցերը:
Ներկայումս բջջային աբոնենտների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ: «Ռոստելեկոմ» ընկերությունն առաջատար է
ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր
մակարդակների կորպորատիվ հաճախորդներին հեռահաղորդակցության ծառայություններ
մատուցողների շարքում: Առաջատար դիրքերը պահպանվում են նաև էլեկտրոնային
կառավարության ոլորտում ինովացիոն լուծումների, առողջապահության, կրթության,
անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտում: Ընկերության կայուն
ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված
դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն
այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ
Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: