Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը: Այդ մասին ԱրմԻնֆոյին հաղորդեցին նախագահի մամլո գրասենյակից:
Հայաստանում համաներում էր հայտարարվել 2011 թվականին: Այն ժամանակ համաներման որոշումը զուգադիպեց անկախության 20-ամյա հոբելյանին: Համաներումը տարածվեց նաև 2008 թվականի մարտի 1-ի գործով դատապարտված Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի վրա, որոնց ընդդիմությունը համարում էր քաղբանտարկյալ: