Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ընթացքում մարդկային ողբերգական կորուստները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Նրա խոսքով, հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնի տարածաշրջանում հաստատել կայունություն և բարեկեցություն: Պսակին նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է շարունակել կողմերի հետ համագործակցությունը խաղաղության հասնելու համար: