Վարդենիսի Ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցները մայիսի 28-ին ձերբակալել են Շորժա-Վարդենիս հատվածում երկաթուղային գծերը վնասող երկու դեռահասի:
Արեգունի
գյուղի բնակիչներ, 2002 թ. ծնված Լեվոն Հ.-ն և 2001 թ. ծնված Հովսեփ Ն.-ն փայտե
կոճղերին ռելսերի ամրացման համար նախատեսված հատուկ մեխերով վնասում էին ռելսերը:
Ներկա պահին դեռահասների հետ տարվում է բացատրական աշխատանք: Նման գործողությունները երկաթուղում ոչ միայն զուտ
քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար
իրական վտանգ: Երկաթուղային գծեր վնասելը կարող է բերել ոչ միայն գնացքների
չվացուցակների խախտումներին, այլև երկաթուղային վթարների պատճառ հանդիսանալ: