ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները
հանձնարարել են մինչև Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը
նախապատրաստել Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի
միացման շուրջ պայմանագրի նախագծերը: Նախօրեին այդ մասին լրագրողներին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նա նաև
հաղորդել է, որ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու
«ճանապարհային քարտեզի» 126 կետերից 111-ը Հայաստանը կատարել է: Խրիստենկոյի
ասելով, մնացած 15 կետերը կներառվել ՄՄ-ին և ՄՏՏ-ին Հայաստանի միացման շուրջ բուն
պայմանագրում: Նրա հավաստմամբ, «ճանապարհային քարտեզի» իրագործման ուղղությամբ
Հայաստանի կատարած աշխատանքն, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել: