ՅՈՒՆԵՍԿՈ-ն այն կազմակերպությունը չէ, որը որոշում
է`լավաշը հայկակա՞ն է, թե ոչ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայկական
խոհարարության ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ
Մամուլյանը:
ՅՈՒՆԵՍԿՈ-ն
բավականին ճարպիկ կազմակերպություն է, և ես անիմաստ եմ համարում մեր ազգային
արժեքները նման «աճուրդին» ներկայացնելը, նշել է խոհարարը: Մամուլյանը բացասական է
գնահատել նաև այն, որ հարևան-երկրներն սկսել են վիճարկել լավաշի
պատկանելիությունը: Հիշեցնենք, որ իրանական կողմից բազմաթիվ անգամ կարծիքներ են
հնչեցվել, որ լավաշը հանդիսանում է իրանական հնագույն հացի տեսակ: Ըստ փորձագետի,
բավական է համեմատել լավաշի պատրաստման տեխնիկան, որպեսզի հասկանալ այդ վեճի
անհիմն լինելը: «Եթե մասնակցում ես վեճի, ապա ինքդ ես սկսում կասկածել քո
ճշմարտացիության վրա»,-նկատել է Մամուլյանը:
Այն,
որ հայկական լավաշը 2014 թվականին ներկայացված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի մարդկության մշակութային ոչ նյութական արժեքների
ժառանգության ցանկում ընդգրկելուն, ավելի վաղ հաղորդել էր ՀՀ մշակույթի նախարար
Հասմիկ Պողոսյանը: Նշենք, որ այդ ցանկում արդեն տեղ են գտել մեր «Սասունցի Դավիթ»
էպոսը, խաչքարերի արվեստը և դուդուկի երաժշտությունը: