ՙՎճարում ենք 100 դրամ՚ նախաձեռնությունն առաջարկում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի հետ կապված խնդրի`այսօր Հանրային խորհրդում կայանալիք քննարկումները տեղափոխել Երևանի Մաշտոցի պուրակ:
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՙՈղջունելով հանդերձ Հանրային խորհրդի նախաձեռնողականությունը` նախաձեռնության անդամները նշում են, որ տրանսպորտի թանկացման դեմ նախաձեռնությունը ձևավորվել և ծավալվել է ապակենտրոն և հորիզոնական սկզբունքով, ուստի այժմ դժվար է ողջ նախաձեռնությունը ներկայացնող ներկայացուցչական խումբ ձևավորելը։ Տրանսպորտային խնդիրների դեմ պայքարի մասնակիցներն ամեն օր հավաքվում են Մաշտոցի պուրակում և հանրային ժողովի ձևաչափով քննարկում հետագա անելիքներն ու խնդիրները՚.- ասվում է հայտարարության մեջ: