Ուկրաինան եւ նրա երկու մարզերը՝ Դոնեցկը եւ Լուգանսկը, այն տեսքով, որ այսօր գոյություն ունեն, ճամպրուկ են՝ առանց բռնակի: Այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հոկտեմբերի 30-ին Կովկասի ինստիտուտում «Ուկրաինական ճգնաժամը եւ նրա ազդեցությունը Հարավային Կովկասում» թեմային նվիրված կլոր սեղանի ժամանակ:
«Չնայած Կիեւի կողմից Եվրամիությանը հետ AA и DCFTA ստորագրմանը՝ Ուկրաինան ի զորու չէ ողջ ծավալով կատարել բոլոր այդ պայմանավորվածություննեը: Ռուսաստանը ողջ ծավալով կգործարկի իր զինանոցում եղած բոլոր մեխանիզմներն ու հնարավորությունները, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական: Արդյունքում՝ այսօր Ուկրաինայում ամեն ինչ մի տեսակ կախյալ վիճակում է», - նշել է նա:
Իսկանդարյանը համոզված է, որ Մոսկվան համանման
եղանակներ է կիրառել նաեւ Երեւանի նկատմամբ, մինչեւ վերջինիս ԵԱՏՄ ամդամակցելու
ցանկության արտահայտումը: Եվ եղած ինդիկատորների հիման վրա դեռ 2013 թվականի
գարնանը պարզ էր, որ Հայաստանը Եվրոպայի հետ ասոցացում չի ստորագրելու: «Այդպիսով,
սեպտեմբերի 3-ին որոշում կայացրեց ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Վլադիմիր Պուտինը,
քանի որ Հայաստանի հետագա խուսավարման բոլոր հնարավորություններն սպառված էին:
Մոսկվան, պարզապես, կսկսեր զենք վաճառել Ադրբեջանին՝ առանց ապահովելու
հավասարությունը, եւ գազ Հայաստանին՝ 1000
խմ դիմաց 500 դոլարով», - ամփոփել է քաղաքագետը: