Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները եռօրյա նստացույց կկազմակերպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ստրասբուրգ այցելության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Գալա հեռուստաալիքը, հղում կատարելով լրագրող և հասարակական գործիչ Լիլիթ Սիմոնյանին:
Նրա խոսքերով, ֆրանսահայ համայնքի որոշ քաղաքական շրջանակների ներկայացուցիչները հիասթափված են Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշման կապակցությամբ: Նա նաև հաղորդել է, որ համայնքի ներկայացուցիչները մտադիր են անցկացնել եռօրյա նստացույց:
Նշենք, որ այսօր Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Փարիզում նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաև Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:
Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսվում է Սերժ Սարգսյանի հանդիպումները ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյեր Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Նույն օրն նախագահը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: