ՄԱԿ ԳԱ-ում Ուկրաինայի բանաձևի շուրջ քվեարկությանը
մասնակցությունից Հայաստանի հրաժարվելը կամ ձեռնպահ մնալը ավելի խոցելի կդարձնեին
նրան Լեռնային Ղարաբաղի հարցում: Մարտի 31-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է
հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղքագետ Սերգեյ Մինասյանը:
«Տվյալ դեպքում Հայաստանն
այլընտրանքային լուծում չուներ: Ավելին, դա բացառիկ դեպքերից մեկն է, երբ,
գործնականում, բոլոր ընդդիմադիր ուժերը պաշտպանել են պաշտոնական Երևանի
քվեարկությունը», - նշել է քաղաքագետը:
Մինասյանի ասելով,
հստակեցնելով իր դիրքորոշումը, Հայաստանն իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից
կարող է դրական արդյունք ակնկալել Արցախի հարցում: Միևնույն ժամանակ, մյուս
կողմից, փորձագետի կարծիքով, Հայաստանը հայտնվել է բանաձևի դեմ քվեարկած 11 երկրների թվում: «Հայաստանը, ինչպես «սառը
պատերազմի» ժամանակների Ֆինլանդիան, որոշ հարցերում ստիպված է գործել չափազանց
զգոշորեն` սեփական շահերին չվնասելու համար», - եզրափակել է Մինասյանը: