Ուրբաթ, 31 Մայիսի 2013

Երևանում ընթացող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հռչակագիր է ընդունվել

Երևանում ընթացող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հռչակագիր է ընդունվել

ԵԽԽՎ-ն լիակատար աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` Մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի`մայիսի 31-ին Երևանում կայացած նիստի հռչակագրում:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը ԵԽԽՎ հանդեպ Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մեջ է մտնում: ՙՀայաստանը և Ադրբեջանը պետք է օգտվեն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում իրենց նախագահությունից` ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության կարգավորման  ինտենսիվացման նպատակով: Այդ հարցը որպես գերակայություն է դիտարկվելու ԵԽՆԿ-ում այդ երկու երկրների նախագահության ընթացքում՚,- ասվում է հռչակագրում:

ԵԽԽՎ-ն իր հերթին խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկրների միջև երկխոսության և վստահության մթնոլորտի հաստատմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնում:

Նշենք, որ ԵԽՆԿ-ում նախագահությունը մայիսի 16-ից անցել է Հայաստանին, իսկ մեկ տարի անց`անցնելու է Ադրբեջանին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն