Ուրբաթ, 31 Մայիսի 2013

Իլհամ Ալիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա

Իլհամ Ալիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Ըստ ՙԹրենդի՚, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող միջմշակութային երկխոսության 2-րդ համաշխարհային համաժողովի իր բացման խոսքում:

ՙՀակամարտության անհապաղ կարգավորումը խաղաղություն կբերի տարածաշրջան, և այդ դեպքում տարածաշրջանային գործընթացները միշտ կընթանան դրական ուղղությամբ: Ադրբեջանը պետք է վերականգնի իր ՙտարածքային ամբողջականությունը՚, - ասել է Ալիևը:

Նրա ասելով, բազմամշակութայնության զարգացումը կարևոր է յուրաքանչյուր ժողովրդի, յուրաքանչյուր պետության և, մասնավորապես, ՙէթնիկ զտումից տուժած՚ Ադրբեջանի համար: Նա հայտարարել է, թե ադրբեջանական բնակչությունը ՙարտաքսվել է՚ Լեռնային Ղարաբաղից և մերձակա շրջաններից, ՙավերվել են ադրբեջանցիների բոլոր կրոնական հուշարձանները, թալանվել է նրանց ողջ պատմական հարստությունը, որոնց ապացույցը ԵԱՀԿ երկու առաքելությունների զեկույցներն են՚: ՙԱյդ անարդարությունը շարունակվում է: Դժբախտաբար հակամարտության հանգուցալուծում չի գտնվել, և միջազգային իրավական նորմերն այդ հակամարտության առնչությամբ չեն աշխատում՚, - ասել է Ադրբեջանի նախագահը, հերթական անգամ հիշատակելով ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը, որոնցում ՙօկուպացված տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերման վերաբերյալ ուղղակի ուղերձներ կան՚:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն