Դեկտեմբերի 2-ին Մաքսային միությունը ցույց տվեց իր էությունը, Facebook-ի իր էջում գրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
ՙ1991 թ. մարտի 17-ից հետո, երբ բանտերը լցված էին հայերով ազգային բանակ ստեղծելու պահանջի համար, ձերբակալվածների թիվը գերազանցեց հարյուրը: Ահա ՄՄ պատկերը՚,- գրել է Հայրիկյանը:
Նշենք, որ նախօրեին բերման է ենթարկվել 110 մարդ, ովքեր մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի դեմ ակցիաներին: