Հունվարի 31-ի
ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ճանապարհները
հիմնականում անցանելի են:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Սոտք-Քարվաճառ և Հնաբերդ-Գեղաձոր,
ինչպես նաև Ձորագյուղի ավտոճանապարհները փակ են: Դժվարանցանելի են Արագած-Արթիկ,
Արագած-Մելիքգյուղ, ինչպես նաև Նիգավան գյուղի ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքի
որոշ հատվածները, որտեղ թանձր մառախուղ է: Արագած և Նորաշեն գյուղերում բուք է: ՀՀ
ԱԻՆ վարորդներին զգուշացնում է, որ նշված ճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության
դեպքում:
Ըստ
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տվյալների, Ստեփանցմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր
տրանսպորտային միջոցների համար: