Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2014

Կարինե Մելիկյան

Ինեկոբանկը ստացել է նոր վարկային միջոցներ Symbiotics և ResponsAbility ֆինանսական հիմնադրամներից

Ինեկոբանկը ստեղծել է կայուն և վստահելի հարաբերություններ Symbiotics և responsAbility հիմնադրամների հետ դեռևս 2010 թվականից և վերջին 4 տարին ընթացքում արդեն տեղաբաշխել է այս ֆինանսական կառույցներից ստացված շուրջ 50մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ստացված միջոցները նույնպես կուղղվեն միկրո ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

ՙՆոր ներգրավված միջոցները հնարավորություն են ընձեռում Ինեկոբանկին ընդլայնել տնտեսության մասնավոր հատվածի ֆինանսավորման հնարավորությունները` նպաստելով վերջինիս կայուն զարգացմանը: Միևնույն ժամանակ մենք բարձր ենք գնահատում միջազգային ֆինանսական կառույցների հետ մեր համագործակցությունը, որը տալիս է հնարավորություն դիվերսիֆիկանելու մեր ներգրավված միջոցների աղբյուրները տեղական շուկայի և միջազգային ռեսուրսների միջև: Սա բանկի կայության ևս մեկ երաշխիք է՚, - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Բալոյանը:

2014թ. ընթացքում Ինեկոբանկի վարկային պորտֆելը աճել է 23.5%-ով, ավանդների պորտֆելըª 19.5%-ով, իսկ ակտիվներըª 10.8%-ով: Ներկայումս Ինեկոբանկը համագործակցում է շուրջ 30 միջազգային ֆինանսական հաստատությունների հետ ներառյալ IFC, DEG, EBRD, BSTDB, EFSE, OeEB, ADB և այլոք:

Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Ինեկոբանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը` հանդես գալով որպես հուսալի և ազնիվ գործընկեր ու խորհրդատու` միկրո, ՓՄՁ և անհատ հաճախորդների համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն