Հայաստանի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու մասին Եվրամիության հայտարարությունը վերջնական չէ: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Սեպտեմբերի 30-ին մամուլի ասուլիսում Մակարյանը նշել է, որ ԵՄ և Մաքսային միության միջև ընտրության հարցում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումների վերաբերյալ ԵՄ հայտարարությունները պետք է ևս մեկ առիթ դառնային Եվրոպայի համար ընդառաջ գնալու Հայաստանին և շարունակելու համագործակցությունն այդ հարցում:
Բացի այդ, ինչպես ընդգծել է ՀԳՀՄ ղեկավարը, ասոցացման շուրջ համաձայնագիրը ներառում է GSP+ ամփոփած արտոնությունների համակարգի տարրեր, որին Հայաստանն անդամակցել է 2009 թվականին` ստանալով լայն հնարավորություներ հայկական ապրանքների եվրոպական շուկաներ ներթափանցման համար: Արտոնությունների մասին գլխավոր համաձայնագրի (GSP+) բարելավված ռեժիմի շրջանակում շոշափվում է ապրանքների ավելի քան 6,4 հազար անվանում, որոնց համար գործում է զրոյական մաքսատուրք կամ զրոյին մոտ տոկոսադրույքներ: Անդրադառնալով երկու ուղղությունների համատեղման դժվարություններին` Գործատուների միության ղեկավարն ընդգծել է, որ դրանում ոչ մի խնդիր չի տեսնում: ՙՀարկավոր է ընդամենը փոխել ասոցացման շուրջ համաձայնագրի որոշ կետեր` դրանք կապելով ՄՄ դրույթների հետ՚, - նշել է Մակարյանը: