
Պրն.դեսպան, Հայաստանը և Բելառուսը
նշում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը:
Ի՞նչ արդյունքների են հասել մեր երկրները
համագործակցության այս 20 տարիներին, հանդես գալով անկախ պետությունների
կարգավիճակով:
Եթե հայացք
նետենք անցյալին և փորձենք գնահատել անցած ճանապարհը, ինչպես նաև հարց տալ, թե
որքանո՞վ են արդյունավետ եղել հարաբերությունները ԽՍՀՄ կազմում գտնված 70
տարիներին՝ վերջին 20 տարիների ինքնուրույն զարգացման համեմատ, որպես միջազգային
իրավունքի սուբյեկտներ, ապա կարելի է նշել, որ անցած 20 տարիներին մեր
համագործակցությունը եղել է ավելի արդյունավետ: Դա վերաբերվում է բոլոր
ոլորտներին: Վերցնենք, թեկուզ, տնտեսությունը: Այստեղ մենք վերականգնեցինք ոչ
միայն այն, ինչ փլուզվել էր, այլ ընթացանք առաջ, մենք սերտորեն համագործակցում ենք
գործնականում բոլոր ուղղություններով: Եթե նախկինում աշխատում էինք միութենական
ինչ-որ ծրագրերի շրջանակներում, ապա այսօր դա արվում է երկու տնտեսությունների
շրջանակներում, որի հիմքում ընկած է փոխշահավետությունը, ինչը շատ կարևոր է երկու
տնտեսությունների համար, որոնք ոչ թե մրցակիցներ են, այլ փոխադարձ լրացնողներ: Դա
թույլ տվեց գործարկել բազմաթիվ նոր ծրագրեր: Նախատեսվում են նոր ծրագրեր նաև ոսկերչության ոլորտում: Այս ամիս նախատեսվում է
անցկացնել երկու երկրների գիտատեխնիկական գերատեսչութոյւնների առաջին համատեղ
նիստը: Այսօր մեզ համար շատ կարևոր է արտադրությունների արդիականացումը, որպեսզի
դրանց հիմքի վրա ստեղծվի գիտատար արտադրություն: Ով ունի հումք՝ գազ, նավթ և այլն,
նրանց համար ավելի հեշտ է, իսկ եթե չունենք, ապա անհրաժեշտ է գործի դնել ուղեղները
և լրջորեն աշխատել ինտելեկտի հաշվին: Այսօր արտադրողականության աճը կախված է բարձր
տեխնոլոգիաների ներդրումից և, կարծում եմ, որ մենք կմիավորենք մեր ջանքերն այդ
ոլորտում համագործակցելու համար: Մենք նախատեսում ենք Հայաստանում բացել
գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման արտադրություն: Շատ հետաքրքիր է ոսկերչության
ոլորտը, հատկապես եթե հաշվի առնենք, որ բելառուսական «Կրիստալ» գրանիլային դպրոցը
և հայկականն իրարից տարբերվում են: Հայ վարպետնրը մշակում են ադամանդի մնացորդները
և ստանում շատ գեղեցիկ առարկաներ, ինչը չեն կարողանում անել բելառուս վարպետները:
Անցյալ տարի բարձր տեխնլոգիաների մեր պարկը տվեց 200 մլն.դոլար, մեզ մոտ էլ է այս
ոլորտն ակտիվորեն զարգանում: Դուք աշխատում եք Եվրոպայի և Ամերիկայի հետ, մեր
պատվերները հիմնականում կապված են Եվրոպայի հետ, իսկ դա նշանակում է, որ
միավորելով հնարավորությունները կարելի է ստանալ կոնսոլիդացված արդյունք: Վերադառնալով
մեր խոսակցության սկզբին, ասեմ, որ այսօր մեր երկրների միջև սկսում են ստեղծվել
համագործակցության բազմաթիվ հեռանկարային ուղղություններ:
Ինչպե՞ս եք գնահատում
համագործակցությունն արտաքին քաղաքականության, ինչպես նաև հումանիտար ոլորտներում:
Արտաքին
քաղաքականության ոլորտում մեր հարաբերությունները հաջողությամբ են զարգանում: Նախկինում բոլորս էլ աշխատում էինք Մոսկվայի միջոցով, այնտեղ էր արտաքին քաղաքականության շտաբը, այսօր միջազգային բոլոր հարթակներում մենք աշխատում ենք ուղղակի, որպես անկախ սուբյեկտներ, իսկ ամենակարևորը, շփվում և աջակցում ենք միմյանց բազմաթիվ հարցերում: Հայաստանը և Բելառուսը երկու փոքր երկրներ են, և, իհարկե, չեն կարող իրենց պահել այնպես, ինչպես, օրինակ, Ռուսաստանը կամ Չինաստանն են իրենց պահում, հետևաբար, մեծ պետությունների և միջազգային խոշոր կազմավորումների կողմից մեր նկատմամբ պահանջներն այլ են: Մենք ստիպված ենք ուսուսի աջակցել միմյանց՚:
Հումանիտար և մշակույթի ոլորտներում նունպես զարգանում է արդյունավետ համագործակցությունը, պարբերաբար անց են կացվում Բելառուսի օրերը Հայաստանում և Հայաստանի օրերը` Բելառուսում: Այժմ երկու երկրներն իրար ճանաչում են ավելի շատ, քան երբևէ, քանի որ այսօր շփումները տեղի են ունենում առանց միջնորդների: Կրթության ոլորտում համաձայնագրեր կան գործնականում բոլոր պրոֆիլային բուհերի գծով, և աշխատանքներն ընթանում են նաև ուսանողների և փորձի փոխանակության գծով: Բանավեճեր են ընթանում, թե որն է ավելի լավը` Բուլոնյան գործընթացը, թե խորհրդային հին դպրոցը: Հայաստանը Բուլոնյան գործընթացի մասնակից է, իսկ մենք միայն մոտենում ենք դրան, բայց դեռ պահպանել ենք հին բազան, խորհրդային դպրոցը, դրան էլ գումարած այն մշակումները, որոնք ադապտացրել ենք ներկայիս պայմաններին: Այսօր մենք չենք ասում, որ Բուլոնյան գործընթացն ինչ-որ նշանակալից մի բան է, այլ այն, որ վատ չէր լինի: Բելառուսը չի շտապում և զգուշորեն է մոտենում այս հարցին` օպտիմալ տարբերակներ գտնելու համար՚:
Համագործակցության ևս մեկ ուղղություն է հանդիսանում միջտարածաշրջանայն համագործակցությունը: Եթե նախկինում պատկերացումներ անգամ չկային այս ոլորտի վերաբերյալ, ապա այսօր Հայաստանի և Բելառուսի մարզերը բարեկամություն են հաստատել, բարձրացնելով առևտրատնտեսական և հումանիտար բնույթի հարցեր: Երկխոսությունը դառնում է այքան խորն ու վստահելի, որ հաճախ, անգամ դեսպանությունը տեղյակ չի լինում արդյունքների մասին: Հետևաբար, ամփոփելով, կրկնեմ, որ 20 տարում մենք առաջ ենք ընթացել ավելի շատ, քան դա տեղի ուներ Խորհրդային Միության ընթացքում: Եվ ամենակարևորը, մեր համագործակցությունը չունի խոչընդոտներ: Իհարկե, կան անհարթություններ, քանի որ յուրաքանչյուր երկրի հիմքում ընկած են նրա ազգային շահերը, բայց ես չեմ հիշում մի դեպք, երբ մեր միջև եղել են ինչ-որ լուրջ, անլուծելի հարցեր կամ խոչընդոտներ: Իսկ եթե լինում են որոշակի տարաձայնություններ, ապա մենք փորձում ենք դրանք լուծել բացառապես մեր պետությունների շահերի շրջանակներում:
Դուք, հավանաբար, նկատի ունեք
համագործակցության ընդլայնումն այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին՝ ապագա
Եվրասիական միությունն է կամ Մաքսային միությունը, որին Բելառուսը մասնակցում է և
արդեն ունի օգուտներ, իսկ Հայաստանը, այսպես ասած, դեռ մտորումների մեջ է: Որևէ
խորհրդարկցոթյուններ ընթանո՞ւմ են արդյոք հայկական և բելառուսական կողմերի միջև
այդ ուղղությամբ:
Գիտեք, դա գրեթե նույն բանն է, ինչ երիտասարդներին
ընտանիքի վերաբերյալ խորհուրդներ տալը: Իհարկե, ինչ որ
միությունների ընտրության հարցում անհրաժեշտ է լինել ուշադիր, միմյանց հետ ավելի
շատ շփվել: Օրինակ, Բելառուսն արդեն հանդիսանում է Մաքսային միության և միասնական
տնտեսական տարածության անդամ: Մինչև 2015 թվականը կազմակերպության մասնակիցները
դուրս կգան Եվրամիության մակարդակ և, իհարկե, հարց է բարձրանում` ի՞նչն է ավելի
շատ, պլյուսները, թե մինուսները: Մեզ, որպես բաց տնտեսություն ունեցող երկրի, շատ
կարևոր են` թե Մաքսային միությունը, և թե միասնական տնտեսական տարածությունը, քանի
որ մեր հիմնական շուկաները երկուսն են` Ռուսաստանը և Եվրոպան, որոնք գրեթե
հավասարաչափ կերպով բաշխված են: Եվ այսօր անիմաստ է խոսել այն մասին, որ Բելառուսն
ընտրում է միայն Ռուսաստանի կամ միայն Եվրոպայի միջև: Կա մի ասացվածք. «Բոլոր
ձվերը մեկ զամբյուղի մեջ մի պահի»:
Իսկ չէ՞ որ Բելառուսը կարող է համատեղել, իսկ Հայաստանում
մշտապես դրված է կամ ու կամի հարցը: Դա իսկական քաղաքական սպեկուլյացիա է:
Ես կասեմ այսպես: Կա եվրոպական բարձրաստիճան
պաշտոնյաների հայտարարությունը, որ մեկը մյուսին չի խանգարում, բայց կա նաև
հակառակը «Դուք պետք է կողմնորոշվեք, կամ այստեղ եք, կամ էլ` այնտեղ»: Եկեք դատենք
տրամաբանորեն: Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ է, և
ներկայումս պատրաստվում է ԵՄ հետ ստորագրել Ասոցացված համաձայնագիրը, ինչպես նաև
Առևտրի խորը և համապարփակ գոտու համաձայնագիրը: Ռուսաստանը նույնպես ԱՀԿ անդամ է,
շուտով անդամ կդառնա նաև Ղազախստանը: Բանը նրանում է, որ ամեն ինչ ձևավորվում է
միասնական սկզբունքների հիման վրա, որոնցով գործում է ԱՀԿ-ն, Եվրասիական
միությունում էլ ամեն ինչ ձևավորվում է սկզբունքնրի հիման վրա, որոնք արդեն
ձևավորվել և գործում են Եվրամիությունում: Այսօր վերլուծվում է ԵՄ
գործունեությունը, իսկ այն բացասական կողմերը, որոնք գոյություն ունեն այդ
կառույցում, հաշվի կառնվեն Եվրասիական միության ձևավորման ընթացքում: Հետևաբար,
ասելով, որ Երևանը պետք է ընտրություն կատարի, և դրանով պատ կառուցել ԵՄ և
Եվրասիական միության միջև, առնվազն կոռեկտ չէ: Ինձ թվում է, որ ովքեր որ անում են
նման հայտարարություններ, Հայաստանը դիտում են որպես սեփական կալվածք: Հարկավոր է
լինել ավելի կոռեկտ, իսկ եթե համագործակցում եք, ապա հիշեք, որ համագործակցում եք
հավասար գործընկերոջ հետ, և կարևոր չէ` մեծ է նա, թե փոքր: Մենք միշտ էլ մեր
եվրոպական գործընկերներին կոչ ենք անում հետևել դրան: Եթե կողմերը հանդիսանում են
հավասարազոր սուբյեկտներ, ապա պետք է աշխատեն փոխադարձ հարգանքով, ինչպես նաև
պարիտետային հիմքերով: Հետևաբար, քաղաքական դրդապատճառներից բացի նման
հայտարարությունների հիմքում այլ բան չի դիտվում: Մնացածը Հայաստանի կառավարության
գործն է: Ես գիտեմ, որ ձեր հասարակությունում կարծիքները բաժանվել են, բայց
կարծում եմ, որ ճշմարտությունը գտնվում է մեջտեղում: Ճիշտ չէ սահմանափակվելը,
սեփական արտադրանքի իրացման համար անհրաժեշտ են շուկաներ, և ինչքան շատ`այնքան
լավ:
Այն ինչ Դուք ասացիք մեր երկրների միջև տնտեսական
համագործակցության վերաբերյալ, շատ կարևոր է: Այսինքն, մենք բարձրացել ենք ավելի
բարձր մակարդակի, և մեր երկրներն արդեն պատրաստ են համագործակցություն սկսել նաև
գիտա-ինովացիոն ոլորտում: Բայց այդ ոլորտում առանց ֆինանսների անհնար է, այսինքն, սուբյեկտներին առանց որևէ պետական աջակցության
թողնելը շատ սխալ է: Ասացեք, խնդրեմ, Բելառուսի կողմից դիտարկվո՞ւմ են արդյոք
ինչ-որ ծրագրեր, որոնք կարող են ֆինանսավորել այդ ոլորտները: Գիտնականների,
գիտական խորհրդակցությունների, կոնֆերանսների մակարդակներով շփումները, այդ ամենն
օգտակար է, բայց ինչպե՞ս իրականացնել այդ գաղափարները:
Փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ հանճարեղ
լինի գաղափարը, միևնույնն է, առանց ֆինանսավորման՝ մեռած է: Բելառուսի նախագահ
Ալեքսանդր Լուկլաշնկոյի Հայաստան կատարած այցի ընթացքում երկու երկրների
գհյուղատնտեսության նախարարները պայմանավորվեցին համատեղ արտադրութոյւն
կազմակերպելու մասին, որտեղ մասնակիցները կլինեն կոոպերացիայի վիճակում: Ավելին,
մեզ մոտ ակտիվորեն ֆինանսավորվում է նաև մեր ապրանքների արտահանումը: Ժամանակակից
աշխարհում անհրաժեշտ է ընթանալ ժամանակի հետ և ընտելանալ նոր պայմաններին, որոնք
թելադրում է շուկան: Մենք նախատեսում ենք մի հետաքրքիր նախագիծ գործարկել
բնապահպանության ոլորտում, որը նախատեսում է Սևանա լճի կենսամթնոլորտի
ուսումնասիրություն: Մենք ունենք բազմաթիվ լճեր և այդ ուղղությամբ արդեն մշակված
լավ բազա: Այնպես որ, համագործակցության համար կան բազմաթիվ հետաքրքրի նախագծեր:
Համագործակցության ի՞նչ ուղղություններ կան կրթական համակարգում:
Այսօր մենք ընտրում ենք այն ոլորտները, որոնք
կունենան պահանջարկ: Վերցնենք, օրինակ, բժշկությունը, որտեղ այսօր մենք արդեն
իրականացնում ենք շատ բարդ և յուրահատուկ վիրահատություններ: Երկորդ ուղղությունը
դա օնկոլոգիան է: Այսօր Հայաստանի և Բելառուսի բուհերի միջև գոյություն ունի ակտիվ
համագործակցություն: Շատ կարևոր ենք համարում սեփական միջուկային մասնագետների
պատրաստումը, հաշվի առնելով, որ մեզ մոտ ատոմակայան է կառուցվում: Անհրաժեշտ ենք
համարում նաև տուրիզմի ոլորտի զարգացումը:
Հայաստանն ու Բելառուսն ակտիվորեն համագործակցում են ՀԱՊԿ
շրջանակներում: Ինչպիսի՞ նոր ծրագրերն են նախատեսվում կազմակերպության շրջանակներում,
հատկապես եթե հաշվի առնենք, որ ՀԱՊԿ հաջորդ զորավարժությունները կընթանան
Բելառուսում:
ՀԱՊԿ ռազմա-քաղաքական կազմակերպությունը
դառնում է բավականին լուրջ, որի հետ հաշվի են նստում ոչ միայն նախկին ԽՍՀՄ
երկրներում, այլ նաև միջազգային հարթակներում: Իհարկե, այսօր մենք համագործակցում
ենք ՀԱՊԿ շրջանակներում, բայց ունենք նաև երկկողմ ռազմա-տեխնիկական
հարաբերություններ: Պարզապես, այդ մասին ընդունված չէ բարձրաձայնել:
Ինչպիսի՞ դրական պայմանավորվածություններ ձեռք բերվեցին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստան կատարած այցի ընթացքում:
Նախագահի այցի ընթացքում ստորագրվեց 6
համաձայնագիր, կապված տարբեր ոլորտների համագործակցության հետ, մասնավորապես, միջուկային անվտանգության, գյուղատնտեսության, սպորտի, տնտեսության ոլորտներում: Ամենագլխավորը, որ հնչեց, և որ երկու պետությունների համար էլ կարևոր է, ինչը նշեցին նաև մեր նախագահները, որ Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունը բոլորովին բավարար չէ և համարժեք չէ հնարավորություններին: Մի կողմից, 46 մլն.դոլարը, մի տեսակ, մեծ թիվ է, իսկ մյուս կողմից, դա կազմում է Հայաստանի արտաքին շրջանառության ծավալի ընդամնենը 1%-ը: Հետևաբար, երկու երկրների նախագահները խնդիր դրեցին առաջիկա 1.5-2 տարիներին այդ ցուցանիշն առնվազն կրկնապատկել: Մյուս բոլոր հարցերը դիրքորոշումներ ճշգրտումներ են, կապված երկու երկրների համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` ՀԱՊԿ, ԱՊՀ և այլն: Ի դեպ, երկկողմ հարաբերությունների օրակարգում վերջին տեղում չէ նաև Եվրասիական միութան ձևավորման հարցը:
Մի քանի տարի առաջ Բելառուսի
նախագահը օտարերկրյա շատ գործարարների առաջարկում էր ներդրումներ կատարել
Բելառուսի տնտեսությանը, հատուկ կոչով դիմելով նաև հայ գհործարարներին: Կա՞ն
արդյոք ինչ-որ արդյունքներ, և որքանո՞վ է այսօր Բելառուսը բաց խոշոր և միջին
ներդրումների համար:
Այդ թեման շարունակում է մնալ արդիական նաև այսօր, ավելին, մեր օրենսդրությունը կատարելագործվում է և դառնում է ավելի ազատական, և առանցքային խնդիրներից մեկն է հանդիսանում օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Նման ներդրումային ծրագրերից է բարձր տեխնոլոգիաների բելառուսա-չինական պարկը, որը ձևավորվում է Մինսկի միջազգային օդանավակայանի շրջանում, որի համար հատկացվել է բավականին մեծ տարածք, և որտեղ ենթադրվում է, որ կաշխատեն հազարավոր մասնագետներ: Պարկը բազմապրոֆիլային է, որտեղ ներգրավված կլինեն ոչ միայն բելառուսական և չինական տնտեսվարող սուբյեկտները, այլ այն բաց կլինի բոլոր ցանկացողների համար: ՙՄենք գտնում ենք, որ դա կլինի շատ հեռանկարային նախագիծ: Այսօր մեզ մոտ, հաշվի առնելով, որ երկիրը գտնվում է մագիստրալային ուղիների հատման շրջանում, հայտնվում են բազմաթիվ լոգիստիկ կենտրոններ: Բացի այդ, հաշվի առնելով, որ 2014 թվականին մեզ մոտ կանցկացվի հոկեյի աշխարհի առաձնությունը, ակտիվորեն կառուցվում է նաև հյուրանոցային տնտեսությունը: Մենք ողջունում ենք ներդրումներն արտադրության և ծառայությունների ոլորտներում, բայց հետաքրքրված չենք կարճաժամկետ, սպեկուլյատիվ գործարքներում, մեր երկրին դա պետք չէ: Ի դեպ, Մինսկում գործում է հայկական չորս ռեստորան, ուր հաճույքով այցելում են նաև բելառուսները:
Շնորհակալություն,
պրն:Դեսպան, հետաքրքիր հարցազրույցի համար