ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով Արա Հովսեփյանն ազատվել է ՙՀյուսիս-Հարավ՚ ավտոտրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից: Այս մասին է հաղորդում ՀՀ ՏԿՆ մամուլի ծառայությունը:
Հովսեփյանի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է կողմերի փոխհամաձայնությամբ: Նույն օրը ՊՈԱԿ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Սարգսյանը:
Նշենք, որ ՙՀյուսիս-Հարավ՚ միջանցը, որի երկարությունը կազմում է 556 կմ, Հայաստանի համար ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ ¥Մեղրի-Կապան-Գորիս-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա-Վրաստան¤: Ավտոմայրուղին կլինի բետոնածածկ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ.դոլար, որի 500 մլն.դոլարը տրամադրել է Ասիական Զարգացման բանկը: Նախագծի ֆինանսավորմանը կմասնակցի նաև Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալություն, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել 50-70 մլն.դոլար: Հայաստանի կողմից համաֆինանսավորումը կկազմի 462 մլն.դոլար: Ավտոմայրուղու շինարարությունը նախատեսվում է ամբողջովին ավարտել 2017 թվականին: ՀՀ կառավարությունը հաշվարկել է, որ նոր ավտոմայրուղիով ընթանալու դեպքում մեկ ժամում մեկ ուղևորի համար տնտեսումը կկազմի 2.5 դոլար, իսկ մեկ տոննա բեռի փոխադրման համար` ժամում 1 դոլար: Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ ծրագիրն ապագայում երկրին թույլ կտա մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված շրջափակման հետևանքները, ինչպես նաև միանալ Սևծովյան շրջանային ավտոմայրուղուն: ՙՀյուսիս-Հարավ՚ ավտոմիջանցքի նախագիծը նախաձեռնել են Ռուսաստանը և Իրանը և ենթադրվում է տրանսպորտային հոսքերի ակտիվացում, այդ թվում նաև Ռուսաստան-Իրան-Հնդկաստան ուղղություններով նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարության հաշվին: Հայաստանի և Իրանչ միջև նախատեսվում է նաև նոր երկագծի շինարարության հնարավորություն, որը կկապի երկու երկրները, դառնալով ՙՀյուսիս-Հարավ՚ ավտոմայրուղու մի մասը: