Ազատ մարդիկ քիչ են Ազգային ժողովում՝ մի քանի հոգի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պագամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ապրիլի 29-ին կայացան ԱԺ նախագահի ընտրությունները։ Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում այն պատգամավորներին,
որոնք ինձ ձայն են տվել։ Գալուստ Սահակյանին շնորհավորում եմ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար։ Ուրախ եմ, որ կարողացա ներկայացնել ԱԺ բարեփոխումների ծրագիր (թերևս, առաջին անգամ այս հաստատության պատմության մեջ)», - գրում է Բագրատյանը։
Նրա համոզմամբ, ընդդիմությունը պետք է ավելի ազատ լինի, քան իշխանությունը։ «Միայն ազատ մարդիկ կարող են հաղթել այս իշխանություններին։ Իսկ այդպիսի մարդիկ քիչ են ԱԺ-ում՝ մի քանի հոգի», - գրել է Բագրատյանը։