ՙSaveKessab՚ /Փրկեք Քեսաբը/ արշավը լայն շրջանառություն է ստանում սոցիալական ցանցերում:
Ինչպես հաղորդում է Social News Daily-ին, մի շարք հայտնի մարդիկ իրենց էջերում գրություններ են թողել` ի պաշտպանույթուն քեսաբահայերի: Նրանց թվում է Blink 182 խմբի թմբկահար Թրևիս Բարքերը, ով Instagram-ում գրել է. ՙԴադարեցրեք Ցեղասպանությանը, փրկեք Քեսաբը: Ես շատ հայ ընկերներ ունեմ: Ես նրանց սիրում ու աջակցում եմ: Նրանք ինձ համար կարծես ընտանիք լինեն՚: Իր աջակցության խոսքն է ասել նաև Քիմ Քարդաշյանը:
Բացի այդ, ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. ՙՈ՞ւր են նայում ԱՄՆ-ը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը:Եթե համաշխարհային հանրությունը ՙչնկատի՚ հայկական գյուղի գնդակոծությունը, ապա պետք ջնջել բոլոր այդ ՄԱԿ և նման այլ կազմակերպությունները՚:
Հիշեցնենք, որ մարտի 21-ից Սիրիայի սահմանամերձ Քեսաբ քաղաքը հարձակման է ենթարկվել իսլամական ՙԱլ-Նուսրա՚ և ՙԻսլամական ճակատ՚ խմբավորումների կողմից: Քաղաքը գրոհել են Թուրքիայի կողմից և նրա աջակցությամբ: Քեսաբի հայերն ստիպված են եղել քաշվել լեռները կամ ապաստանել Լաթաքիայում, որտեղ արդեն եղել է Հայաստանի ԱԺ պատգամավորների պատվիրակությունը` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հաագայում միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարել Քեսաբի վրա թուրքական գրոհները կանխելու նպատակով: Համանման հայտարարություններով հանդես են եկել նաև մի շարք հայկական կուսակցություններ