Arminfo.info





 Ուրբաթ, 28 Հունիսի 2013

Քաղաքագետ. Հայկական և թուրքական հասարակության շերտերի համագործակցությունը բխում է երկու ժողովուրդների շահերից

Քաղաքագետ. Հայկական և թուրքական հասարակության շերտերի համագործակցությունը բխում է երկու ժողովուրդների շահերից

 Հայկական և թուրքական հասարակության շերտերի համագործակցությունը բխում է երկու ժողովուրդների շահերից, հունիսի 28-ին Երևանում ՙՀարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը և հայ-թուրքական հարաբերությունները՚ խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:

ՙՀայ-թուրքական հարաբերություններն այսօր գտնվում են սառեցված վիճակում, հայտնի և նաև պաշտոնական Երևանի դիրքորոշումը`առանց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ չի կարող լինեկ: Բայց քաղաքական հարաբերություններից բացի, կարելի է հարաբերություններ կառուցել նաև հասարակական մակարդակով: Կարծում եմ, որ այդ ոլորոտում անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը, քանի որ այսօր թուրքական հասարակայնությունը դրական է տրամադրված հայերի հանդեպ՚,- ընդգծել է Գրիգորյանը:

Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող վերջին գործընթացներին`Գրիգորյանը հայտարարել է, որ շատ դժվար է ասել, թե ինչպես է հետագայում զարգանալու իրավիճակը, բայց այն, որ դա կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա, միանշանակ է: Փորձագետի կարծիքով, պաշտոնական Անկարան ստիպված կլինի քայլեր ձեռնարկել իր միջազգային հեղինակության վերականգնման ուղղությամբ, և նման քայլերից մեկը կարող է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դառնալ:

Թուրք գիտնական Բուրաք Բիլգեհան Օզփեքն իր հերթին ընդգծել է, որ փոփոխվող աշխարհում շատ դժվար է հասկանալ, թե ով է ընկեր, ով`թշնամի: ՙՄեկ գիշերում ընկերը կարող է թշնամի դառնալ, իսկ թշնամին`ընկեր, դեռ մի քանի տարի առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավ ընկերներ էին, իսկ այսօր իրավիճակը բոլորովին այլ է՚,- նշել է նա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն