Ուրբաթ, 28 Հունիսի 2013

Պարույր Հայրիկյան. Ռուս-ադրբեջանական զենքի վաճառքի գործարքից հետո Հայաստանի իշխանությունները պետք է սառեցնեին Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները

Պարույր Հայրիկյան. Ռուս-ադրբեջանական զենքի վաճառքի գործարքից հետո Հայաստանի իշխանությունները պետք է սառեցնեին Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները

Ռուս-ադրբեջանական զենքի վաճառքի գործարքից հետո Հայաստանի իշխանությունները պետք է սառեցնեին Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները, հունիսի 28-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:

Ադրբեջանը $1 մլրդ գումարի ռազմական տեխնիկա է գնել Ռուսաստանից: 2010-2011 թթ. կնքվել և իրագործվել են ադրբեջանական զինված ուժերին և ուժային այլ կառույցներին շուրջ $3 մլրդ գումարի զենքի մատակարարման պայմանագրեր:

ՙՍա հակառուսական հիստերիա չէ, այլ ճիշտ մոտեցում ՙռազմավարական գործընկերոջ՚ նկատմամբ՚,- նշել է նա: Քաղաքական գործիչը զարմացած է նաև այդ փաստի առնչությամբ հայ հասարակության և ընդդիմության անտարբերությամբ: Նրա կարծիքով, պետք է բողոքի ալիք բարձրանար, ինչը կսթափեցներ Ռուսաստանին:

Խոսելով իր նկատմամբ մահափորձի մասին`Հայրիկյանն ընդգծել է, որ դրանում ևս ռուսական հետք է տեսնում: Նա վստահ է, որ մահափորձն իրականացրել են ռուսական ՙիմպերիալիստները՚, ովքեր տասնյակ տարիներ հետևել են իրեն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն