Բանակցությունների սեղանին Կազանի փաստաթուղն է, որը ներկայացվել է 2011 թվականին, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար
Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պայմանագրի բոլոր բաղադրիչները սեղանի վրա են, և կողմերը չափազանց մոտ են կարգավորմանը:
«Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել, չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»,- հաղորդել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի և Իրանի գործընկերների հետ ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանագրի գրեթե բոլոր բաղադրիչները սեղանին են: ՙՀարցը նույնիսկ այն չէ, թե ինչպես դասավորել այդ բաղադրիչները, այլ՝ ձևակերպումների մեջ է, մենք շատ մոտ ենք հակամարտության կարգավորմանը-Խմբ./: Ռուսաստանը, գուցե, մնացած երկրներից ավելի շատ է շահագրգռված հակամարտության կարգավորմամբ՚,- ասել է դիվանագետը: Այդ համատեքստում Լավրովը հավելել է, որ հակամարտության շուտափուհյթ կարգավորումը բխուըմ է ընդհանուր շահերից:
Նրա ասելով, պայթյունավտանգ իրավիճակի առնչությամբ` հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը բխում է բոլոր կողմերի շահերից: Կազանի փաստաթուղթը բաղկացած է 14 կեիտց և ենթադրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում, ինչպես նաև նրա հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը` Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով:
Մյուս սկզբունքները վերաբերում է երկու կողմերի փախստականների վերադարձին, միջանկյալ կարգավիճակին, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգտությունն ու ինքնակառավարումը, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիկքներին` համաձայնագրի կատարումն ապահովելու համար: