2013 թվականի օգոստոսի 5-ին Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յու. Ն. Վարդանյանի և Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վ. Լ. Մուտկոյի հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է լ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունը, հՀանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարբեր ոլորտներում փորձի և տեղեկատվության փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման և երկու երկրների մարզական ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը վերաբերող հարցեր: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Մուտկոն ծանոթացրել է իր գործընկերոջը Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոնական թանգարանի ցուցանմուշներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության ենթակառուցվածքին: Հայկական կողմն առաջարկել է կազմակերպել հայ մրցավարների համար ուսումնական դասընթացներ նրանց որակավորումը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև մարզական պատվիրակությունների երկկողմ գործնական այցելություններ: