Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը դիմել է ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար պրն. Բ. Բուզետտոին, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան պրն. Ա. Խորոկինին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար տկն. Ս. Էպրեխտին`կապված ադրբեջանական զինված ուժերի կողմից սահմանամերձ հայկական գյուղերի մշտական գնդակոծությունների հետ:
ՙՄիջազգային կազմակերպություների հարգարժան ներկայացուցիչներ,Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը, լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, պարտավորված է զբաղվելու սահմանային խնդիրներով:Հաշվի առնելով Ձեր ներկայացրած միջազգային կազմակերպությունների լիազորություններն ու առաքելությունները ս/թ մարտ ամսին դիմել ենք Ձեզ, խնդրելով ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` դատապարտելով կատարվող անմարդկային վերաբերմունքը գերիների նկատմամբ: Մինչ այսօր Ձեր կողմից չենք ստացել որևէ արձագանք, որի համար ցավում ենք: Եվս մեկ անգամ դիմում ենք Ձեզ, խնդրելով և պահանջելով վերոնշյալ խնդրից բացի հրատապ միջոցառումներ ձեռնարկել կասեցնելով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Արբեջանի ղեկավարությունը, օգտվելով Ձեր անգոծությունից, սկսել են գնդակոծել սահմանային գյուղերը, նույնիսկ հունիսի 26-ին կրակ են բացել Մովսես գյուղի շրջանավարտների ուղղությամբ: Այս անգամ ևս Ձեր կողմից միջոցառումներ չձեռնարկելու դեպքում մենք պատրաստակամ ենք սկսել հասարակական մեծ շարժում Ձեր չկատարած աշխատանքների դեմ: Նախապես տեղեկացնում ենք նաև, որ խաղաղ ճանապարհով հաջողություն չգրանցելու դեպքում պարտադրված ենք և ունենք հնարավորություն խնդիրը լուծել ուժային եղանակով` Ադրբեջանին համապատասխան ոճով. Համախմբելով ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները, կհիմնադրենք ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲՐԻԳԱԴ: Բրիգադի անդամները վճռական կլինեն Տավուշին միացնել նախկին հայկանան Ղազախի շրջանը` վերջնականորեն լուծելով Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները Տավուշի մասով՚,- ասվում է դիմումի մեջ: