Կինոտարին Հայաստանում շատ բազմազան էր, սակայն չեմ կարծում, որ այդ ժամանակաընթացքում ստեղծվել են ինչ-որ նոր գործեր, ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի կինեմատոգրֆիստների միության ղեկավար Ռուբեն Գևորգյանցը:
Նա խոստովանել է, որ անձամբ իրեն դուր են եկել երկու նոր ֆիլմեր` Արա Երնջակյանի ՙԽավարում՚ և Գոռ Կիրակոսյանի ՙՔայլ ձիով՚ ֆիլմերը: ՙՔայլ ձիովն՚ ուրախ, թեթև ֆիլմ է` առանց դժգոհությունների: Կարծում եմ, որ այն առանց ձևականության կարող է պայքարել Հայաստանի ազգային կինոմրցանակի համար: Անձամբ ես դրան տարվա լավագույն ֆիլմի մրցանակ կշնորհեի՚, - ասել է նա:
ՀԿՄ ղեկավարը նշել է նաև Վիգեն Չալդրանյանի ՙՁայն լռության՚ ֆիլմը: Ինչպես խոստովանել է Գևորգյանցը, չհաշված Չալդրանյանի 15-ամյա վաղեմության աշխատանքներից մեկը, իրեն բոլորովին դուր չեն եկել ռեժիսորի բոլոր հետագա ֆիլմերը, հատկապես` ՙՄաեստրոն՚: ՙՉալդրանյանի մյուս ֆիլմերի համեմատ` ՙՁայն լռությանն՚ ինձ դուր է եկել՚, - ասել է նա:
ՙԱմեն դեպքում` ես կցանկանայի դիտել ֆիլմ, որտեղ կա գաղափարախոսություն: Ռեժիսորը պետք է իմանա, թե ինչ ուղերձ է ինքը հղում իր հանդիսատեսին: Իսկ այժմ ստեղծում են ֆիլմեր` հենց այնպես. կոտրատվել, ցուցադրել ինչ-որ մեկի ազդրը: Ես լուրջ խաղարկային կինո չեմ տեսնում՚, - ընդգծել է Գևորգյանցը: