Երկաթուղայինների օրվա նախօրեին Հարավկովկասյան երկաթուղին հայտարարում է լայնածավալ ակցիայի անցկացման մասին: Ինչպես տեղեկացնում է ընկերության մամլո ծառայությունը, օգոստոսի 4-ին՝ մասնագիտական տոնին, բոլոր ուղևորների համար ներպետական գնացքները կգործեն անվճար:
Նշենք, որ չնայած մասնագիտական տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն սովորական ռեժիմով՝ ապահովելով ուղևորների հարմարավետությունն ու երկաթուղային ենթակառուցվածքների անխափան աշխատանքը:
Հիշեցնենք, որ այս տարի ՀԿԵ ղեկավարության որոշմամբ՝ Երկաթուղայինների օրը՝ մասնագիտական տոնը, կանցնի Գյումրի քաղաքում: Տոնակատարության շրջանակներում հյուրերին սպասվում է մի շարք անակնկալներ. կվերականգնվի Գյումրու 19-րդ դարի (Ալեքսանդրապոլի) պատմական մթնոլորտը, հանդիսավոր կերպով կբացվի Հայաստանում առաջին երկաթուղային տեխնիկայի թանգարանը, տոնակատարության մասնակիցներին սպասվում է համերգային ծրագիր, ինչպես նաև որպես հերթական նվեր քաղաքին՝ ՙՀոկտեմբեր՚ կինոթատրունում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ՝ երկաթուղային թեմայով:
ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է ՙՀայկական երկաթուղիներ՚ ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: