Նախօրեին Արմավիրի մարզի ղեկավարության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցին ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների հարցին:
ՙՆախագահական մոդելից պառլամենտականին անցնելու վերաբերյալ քննարկումներ չեն եղել: Դավիթ Հարությունյանն այդ նպատակով չի ասել, ես նրա հետ զրուցել եմ, պարզապես, մամուլում դա այլ ձևակերպում է ստացել: Ցանկացած պարագայում ոչինչ բացառել չենք կարող, բայց նախագահական մոդելից պառլամենտականին անցնելու վերաբերյալ հարց չի քննարկվել՚,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
ՙԿապված սահմանադրական փոփոխությունների հետ, եթե հիշում եք, մենք պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում էինք ղեկավարել սահմանադրական բարեփոխումների այդ հանձնաժողովը: Իրոք, նախագահի հանձնարարությամբ ստեղծվեց այդ հանձնաժողովը, այն գլխավորում է Սահմանադրական դատարաի ղեկավարը, կան առաջարկներ նաև հասարակական կազմակերպություններից, քաղաքացիական հասարակությունից, քաղաքական ուժերից: Անհրաժեշտ է լսել և քննարկման առարկա դարձնել ցանկացած հարց՚,-ասել է խոսնակը:
Լրագրողների այն հարցին, թե կառավարման որ համակարգն է Հայաստանում ավելի արդյունավետ` նախագահականը թե խորհրդարանականը, խոսնակը պատասխանել է. ՙԲայց դա հարկավոր է քննարկել: Այսօրվա մոդելը, իմ կարծիքով, լիովին նորմալ աշխատում է՚:
Ինչպես հաղորդում է ՙԱզատություն՚ ռադիոկայանը, խորհրդարանի խոսնակն անդրադարձել է նաև այն հարցեին, թե ինտեգրման որ տարբերակն է բխում Հայստանի շահերից` եվրոպական, թե եվրասիական: Նա նշել է, որ այս հարցը վերջին ժամանակներս առանձնակի սրություն է ստացել: Հայաստանի հասցեին բացահայտ սպառնլիքներով են հանդես գալիս ռուսաստանյան, այդ թվում նաև Հայաստանում աշխատող դիվանագետներ: ՙԱյս հարցեորը քննարկվում են: Մեզ համար, առաջին հերթին, ամենակարևորը մեր երկրի, մեր ժողովրդի շահերն են: Դա կհանդիսանա մեկարկային կետը՚,-ասել է ԱԺ նախագահը: