ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը 7-ից 4 ձայնով անվավեր է ճանաչել ձայների հաշվարկը ՙգազային՚ համաձայնագրերը վավերացնելիս:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը խորհրդարանից, հանձնաժողովի ընդիմադիր անդամների թվում են`պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը /Բարգավաճ Հայաստան/, Լյուդմիլա Սարգսյանը /Հայ ազգային կոնգրես/, Արծվիկ Մինասյանը /ՀՅԴ/ և Թևան Պողոսյանը /Ժառանգություն/, ովքեր հանձնաժողովի արտահերթ նիստ են հրավիրել`ձայների հաշվարկի արդյունքների օրինականությունը քննարկելու օրակարգով:
Նշենք, որ դեկտեմբերի 23-ին գազային համաձայնագրերի շուրջ քվեարկությունից առաջ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հաջողվել է գողանալ մի շարք իշխանամետ պատգամավորների քվեարկության քարտերը, ինչի արդյունքում ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահնամյանն ստիպված է եղել ձեռքով քվեարկություն անցկացնել:
Ինչպես այսօր կայացած նիստում նշել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ոչ էլեկտրոնային եղանակով բաց քվեարկություն անցկացնելու որոշումը, ինչպես նաև ձայների հաշվարկն իրականացվել է առանց հանձնաժողովի գիտության`հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Սուքիաս Ավետիսյանի նախաձեռնությամբ:
Սակայն, ՙԱԺ կանոնակարգի մասին՚ օրենքի համաձայն, որոշում պետք է կայացվեր հաշվիչ հանձնաժողովի ձայների մեծամասնությամբ, հետևաբար`բաց քվեարկության ընթացակարգը, ինչպես նաև ձայների հաշվարկն անվավեր է:
Ինչպես հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը, հանձնաժողովի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը չարաշահել է իր լիազորությոնները, և նրան հարկավոր է փոխել: Արդյունքում 4 ձայնով միաձայն հանձնաժողովի ղեկավար է ընտրվել Սարգսյանը , իսկ քարտուղար ընտրվել է ՙՕրինաց երկիր՚ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ով ներկա չի գտնվել նիստին, սակայն հանձնաժողովի անդամները որոշել են, որ վերջինիս ընտրվելու մասին կտեղեկացնեն Խաչատրյանին:
Տիգրան Ուրիխանյանն իր հերթին հիշեցրել է, որ քաղաքական 4 ուժերը մտադիր են դիմել Սահմանադրական դատարան`քվեարկությունը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Իսկ Արծվիկ Մինասյանը հաղորդել է, որ խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է հարցում ուղարկել կառավարությանը`մի շարք անորոշ հարցերի, մասնավորապես, պարտքի կուտակման, ՙգազային՚ գործարքների առնչությամբ կառավարության տարբեր ներկայացուցիչների հակասական հայտարարությունների և դրանց շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ պատասխաններ ստանալու