Երեթշաբթի, 30 Սեպտեմբերի 2014

Էրիկ Աբրահամյան

Հայաստանում առաջին անգամ գործարկվել է էլեկտրոնային տոմսերի լիարժեք համակարգով մշակութային միասնական պորտալ

Հայաստանում առաջին անգամ գործարկվել է էլեկտրոնային տոմսերի լիարժեք համակարգով մշակութային միասնական պորտալ

Beeline-ի և Դինամիկա թեսթինգ սենթր–ի աջակցությամբ Հայաստանում գործարկվել է www.cult.am մշակութային միասնական պորտալը։ Համակարգը ներառում է տեղեկություններ մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային միջոցառումների վերաբերյալ և տարբերվում է առցանց լիարժեք էլեկտրոնային տոմսերի ձեռք բերման հնարավորությամբ։


Beeline-ի կողմից տրամադրված համակարգիչների և սմարթֆոների շնորհիվ համակարգին են միացել և իրենց միջոցառումների էլեկտրոնային տոմսերը հայ մշակութասեր հասարակությանն են առաջարկում թվով տաս Երևանյան թատրոններ: Համակարգի կատալոգային վեբ-աֆիշայում զետեղվում և պարբերաբար թարմացվում են տեղեկություններ Երևանում տեղի ունեցող մշակութային գրեթե բոլոր տեսակի միջոցառումների (համերգ, թատրոն, կինո, սպորտային միջոցառումներ և այլն) վերաբերյալ։ էլեկտրոնային տոմսերի վաճառքի համակարգը թույլ է տալիս ձեռք բերել նախընտրելի տեղերի ընտրությամբ կոնկրետ միջոցառման տոմսեր և  վճարել դրանց համար առցանց` ArCa, iDram վճարային համակարգերով կամ VISA, MasterCard պլաստիկ քարտերով։ Վճարումն իրականացնելուց հետո պատվիրատուն ստանում է էլեկտրոնային նամակ և գաղտնաբառ։ Պատվիրատուն կարող է տպել էլեկտրոնային տոմսը կամ ներկայացնել գաղտնաբառը բջջային հեռախոսով։


ՙBeeline-ի աջակցության շնորհիվ իրականություն դարձած այս նախագիծն այսօրվանից հայ սպառողին առաջարկում է որակապես նոր, ավելի հարմարավետ տեխնոլոգիաներ՝ նպաստելով մշակութային առօրիայի կազմակերպմանը։ Beeline-ը, առաջին հերթին տեխնոլոգիական ընկերություն է, և մենք ուրախ ենք, որ կարողացել ենք համատեղել տեխնոլոգիաները և մեր սոցիալական ծրագրերը։ Ընկերությունն այս նախագծին մասնակցությունը կարևորում է ոչ միայն նրանով, որ օգնում է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավն, այլ նաև այն, որ այս ծրագիրը պարունակում է  շրջակա միջավայրի պահպանման ուղղված բաղադրիչ՝ օգնելով հրաժարվել թղթային տոմսերից՚,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ՙBeeline-ի և CULT.am-ի այս համագործակցությունը Հայաստանյան բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հայ սպառողի կենսակերպն ամեն կերպ բարելավելու ձգտման փայլուն օրինակ է: Այս նախագիծը պարզապես հերթական նորույթը չէ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, այն նաև ենթադրում է թատրոն ու կինո հաճախելու նոր մշակույթ, իսկ թատրոնների ու կինոթատրոնների համար՝ սեփական աշխատանքը կազմակերպելու ու տոմսային տնտեսությունը վարելու նոր, լիարժեք էլեկտրոնայնացված գործիքակազմ՚,- ասել է ՙԴինամիկա թեսթինգ սենթր՚ ՍՊԸ–ի տնօրեն Վլադիմիր Խոեցյանը:


Նշենք, որ CULT.am–ը 2013 թվականին հաղթող է ճանաչվել հայկական վեբ-նախագծերի ArmNet Awards ամենամյա հեղինակավոր մրցույթում՝ արժանանալով ՙՏարվա առաջընթաց՚ անվանակարգին

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն