Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում է ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԼՂՀ պաշտպանության բանակից,
հայ դիրքապահները կազմակերպված դիմադրություն են ցույց տվել հակառակորդին, ինչի արդյունքում վերջինս հետ է շպրտվել ելման դիրքեր` կրելով բազմաթիվ կորուստներ: Սակայն հայկական կողմից զոհվել են երկու զինվորներ: Փաստի
առնչությամբ տարվում է քննություն: