Հինգշաբթի, 25 Դեկտեմբերի 2014

Մարիաննա Մկրտչյան

ՌԴ կառավարությունը քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու նպատակով Հայաստանին 270 մլն.դոլարի վարկ տրամադրելու հարցը

Ռուսաստանը և Հայաստանն օրերս ստորագրել են Հայկական ԱԷԿ-ի
երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարաձգելու վերաբերյալ
միջկառավարական համագործակցության համաձայնագիր:


 


Ռուսաստանի կառավարությունը քննարկել է
ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու նպատակով Հայաստանին 270 մլն.դոլարի վարկ
տրամադրելու հարցը, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Աղբյուրը
նշում է, որ վարկը կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով:


 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ
վարկային պայմանագրի, հայկական կողմը ՌԴ վարկը պետք է օգտագործի ապրանքների
մատակարարման նպատակով, ինչպես նաև ՀԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման
ժամկետը 2016 թվականից մինչև 2026 թվականը երկարաձգելու նպատակով իրականացվող
աշխատանքների և աշխատավարձերի վճարմանը, ասել էր ՀՀ էներգետիկայի նախարարը:
Հայաստանը վարկը կօգտագործի 2014-2018 թվականներին և պարտավոր է այն մարել 10
տարում, տարեկան 3% տոկոսադրույքով, յուրաքանչյուր կես տարի իրականացնելով հավասար
տրանշներով վճարումներ: Վարկի առաջին մարումը կիրականացվի 2019 թվականի հունվարի
15-ին: ՌԴ վարկը կտրմադրվի ռուբլիով: Նշված վարկի բացի Ռուսաստանը Հայաստանին
կտրամադրի նաև 60 մլն.դոլարի դրամաշնորհ:


 



Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում: Այն շահագործման է հանձնվել 1980
թվականին, որից հետո կանգնեցվել է 1989 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո, իսկ
երկրորդ ագամ սկսել է գործել 1995 թվականից: Կայանի երկու էներգաբլոկները հագեցված
են ռուսական ВВЭР-440 առաջին սերնդի ռեակտորներով: Ներկայումս առաջին բլոկը կանգնեցված է: Ըստ փորձագետների գնահատականների, կայանի շահագործման ռեսուրսն ավարտվում է 2016 թվականին: Կայանն ապահովում է հանրապետության էներգետիկ համակարգի սպառման 45%-ը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն