Երեթշաբթի, 24 Դեկտեմբերի 2013

Սաֆարյան Աշոտ

Պուտին. Եվրասիական տնտեսական միությունը պետք է սկսի ամբողջական ձևաչափով աշխատել 2015 թ.հունվարի 1-ից

Պուտին. Եվրասիական տնտեսական միությունը պետք է սկսի ամբողջական ձևաչափով աշխատել 2015 թ.հունվարի 1-ից

Եվրասիական տնտեսական միությունը պետք է սկսի ամբողջական ձևաչափով աշխատել արդեն 2015 թ.հունվարի 1-ից: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է Կրեմլի կայքը:


Պուտինի խոսքով, Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրի նախագծի ինստիտուցիոնալ մասը ՙմաքսային եռյակի՚ պետությունների ղեկավարների հավանությանն է արժանացել: Մասնավորապես, սահմանվել են Միության գործունեության կարևոր սկզբունքները. փոխշահավետ համագործակցություն`տնտեսությունների մերձեցման, դրանց ներդաշնակ զարգացման և մրցունակության ամրապնդման նպատակով:


ՙԱյս սկզբունքների իրականացման գլխավոր և հիմնական նպատակը մեր պետություների քաղաքացիների բարեկեցության բարձրացումն է: Պայմանագրի տեքստը պետք է պատրաստ լինի ստորագրման համար 2014թ. մայիսի 1-ին: Այնուհետ փաստաթուղթը վավերացման համար պետք է ուղարկվի ազգային խորհրդարաններ, որպեսզի  2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությունն սկսի աշխատել ամբողջական ձևաչափով՚,- ասել է ՌԴ նախագահը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն