Երեթշաբթի, 24 Դեկտեմբերի 2013

Մարտիրոսյան Նանա

ՀՀ սպորտի նախարարությունը, ԱՕԿ-ը և ՀՖՖ-ն եկան համաձայնության

ՀՀ սպորտի նախարարությունը, ԱՕԿ-ը և ՀՖՖ-ն եկան համաձայնության

Չնայած ավելի վաղ առաջացած տարաձայնություններին, ՀՀ
սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի Ազգային օլիմպիական
կոմիտեն և Հայաստանի Ֆուտբելի ֆեդերացիան եկան համաձայնության, որ Ամանորյա տոները
կտոնեն ոչ թե միևնույն օրը, այլ հերթականությամբ: Այս մասին, մեկնաբանելով այս
կառույցների միջև գոյություն ունեցող տարաձայնությունների մասին շրջանառվող
լուրերը, հայտարարել է նախարարության մամուլի քարտուղար Սյուզի Բադոյանը:


 


«Միջոցառման ընթացքում
սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը մրցանակներ կհանձնի
լավագույն 10 մարզիկներին, որոնք լավագույն արդյունքներ են ցույց տվել անցնող
տարում»,-նշել է Բադոյանը: Նա նաև ընդգծել է, որ միջոցառմանը հրավիրված են նաև
երկրի քաղաքական, սպորտային և մշակութային վերնախավի ներկայացուցիչներ: «Հրավիրված
են նաև ԱՕԿ ներկայացուցիչները, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ՀՖՖ
ներկայացուցիչները: Ներկա կլինեն նաև ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Հենրիխ
Մխիթարյանը»,-ասել է նա: Մամուլի քարտուղարը հաղորդել է, որ միջոցառմանը ներկա չի
գտնվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, չնայած, ըստ լուրերի, հատկապես նրա ներկայության
նպատակով են ընտրվել տոնակատարության տարբեր օրերը:


 


Նշենք, որ ըստ ԱրմԻնֆո
գործակալության աղբյուրների, թվարկված կառույցների միջև բուռն մրցակցություն է տեղի
ունենում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր միջոցառումների
մասշտաբներով ու շքեղությամբ առաջ անցնել «հակառակորդից»: Օրինակ, ԱՕԿ կողմից կազմակերպված
միջոցառմանը կմասնակցի 880 հյուր, նախարարության միջոցառմանը` 600, իսկ ՀՖՖ
միջոցառմանը` 500 հյուր: Առաջին անգամ նախարարությունն առանձնացավ ԱՕԿ-ից,
որոշելով ոչ միայն առանձին կազմակերպել տոնակատարությունը, այլ նաև պարգևատրել 10
լավագույն մարզիկներին, ընդ որում լավագույն մարզիկներին ընտրել է ոչ թե մարզական
լրագրողների ֆեդերացիան, այլ ինքը` նախարար Յուրի Վարդանյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն