Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ստատուս-քվոյի ու դրա պահպանման անհնարինության մասին, չգիտես թե ինչու շատերը դա ընկալվում են որպես Ադրբեջանին որևէ տարածքների հանձնում: Իսկ իրականում ստատուս-քվո-ի փոփոխությունը երբեք էլ չի ենթադրում որևէ տարածքների հանձնում: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը:
ՙՍտատուս-քվոյի փոփոխությունը հակամարտությնա լուծումն է: Ադրբեջանը կընդունի Արցախը, իսկ Արցախը` Ադրբեջանը, և հարցը կլուծվի: Տարածքների հանձնումը մենք կըրականապես բացառում ենք՚,-հայտարարել է նա:
Նրա խոսքերով, հակամարտության էությունը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ պրոբլեմի հիմքերին, քանի որ այն առաջացել է Արցախի մասնատման արդյունքում: Ինչպս հայտնի է, ժամանակին պատմական Արցախի միայն մի մասն ընդգրկվեց ԼՂԻՄ կազմում, և այդ իրավիճակը շարունակվեց 70 տարի, ինչն անընդունելի էր: Փորձեր արվեցին Լեռնային Ղարաբաղն անմիջապես ընդգրկել կենտրոնի, այնինքն` Մոսկվայի ենթակայության ներքո: ՙՀետագա դեպքերը ցույց տվեցին, որ այդ տարբերակը չի աշխատի, այդ ժամանակ էլ Լեռնային Ղարաբաը որոշեց ինքնորոշվել, ինչը դարձավ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի պատճառը: Մարտական գործողությունների արդյունքում ստեղծվել մի իրավիճակ, որն արդեն 20 տարի պահպանվում է, և այդ տարբերակն ապացուցել է իր կենսունակությունը: Հետևաբար, 1988-ի կամ 1991-ի իրավիճակներին վերադառնալը, մեղմ ասած, իրատեսական չէ՚,-նշել է Բաբայանը:
Մեկնաբաբելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված արտահայտությունները, Բաբայանն ընդգծել է, որ պետք չէ տառացիորեն ընդունել ռուսական արտգործնախարարի հայտարարությունը: Նման արտահայտություններ հնչեցվել են բազմաթիվ անգամ, տարբեր բարձրաստիճան անձանց կողմից: ՙԱդրբեջանի համար կարևորը տարածքների պրոբլեմն է, իսկ մեզ այլ պրբլեմներ են ահանգստացնում: Եվ պետք չէ բանակցել, այլ անհրաժեշտ է պայմանավորվել: Իհարկե, տարածքների հանձնումը մենք կտրականապես մերժում ենք: Այդ տարածքները ԼՂՀ համար հանդիսանում են անվտանգության երաշխիք, եթե հաշվի չառնենք մյուս պատմական իրողությունները: Ինչ վերաբերվում է Մոսկվային, ապա կարծում եմ, որ նա փորձում է ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա, քանի որ միշտ էլ պահպանել է չեզոք դիրք՚,-ասել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Ս.Լավրովը հայտարարել էր, որ ստատուս-քվոն անընդունելի է, ընդ որում բոլորի համար: ՙԱռաջին հերթին Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղում ապրողների համար, ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս-քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի խնդրի չլուծումը, այլ նաև Հայաստանի շրջափակումը, հետևաբար, ոչ մեկին պետք չէ համոզել այդ կարգավիճակի անընդունելիության հարցում՚,-մասնավորապես նշել է նա: