Մեկնաբանեք ԵՄ ՙԱրևելյան գործընկերության՚ հեռանկարները՝ հիմնականում Մերձավոր Արևելքից փախստականների հոսքի պատճառով Եվրոպան համակած ապաինետգրացիոն տրամադրությունների լույսի ներքո:
ՙԱրևելյան գործընկերություն՚ եվրոպական ծրագիրը ձախողվեց՝ դեռ մինչև ներգաղթային ճգնաժամը և հիմնականում Մերձավոր Արևելքից փախստականների հոսքի պատճառով Եվրոպան համակած ապաինետգրացիոն տրամադրությունները: Հիշեցնեմ, որ այդ ծրագիրն առաջարկվել է՝ Ռուսաստանի դեմ ուղղված աշխարհաքաղաքական նախագծի իրականացման նպատակով: Նախագծի հեղինակների առջև Վաշինգտոնի դրած խնդիրը հետևյալն էր՝ խոչընդոտել Մոսկվայի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիոն նախագծերին: Պետք է խոստովանել, որ այդ խնդիրը մասամբ կատարվել է, բայց ոչ այդ ծրագրի միջոցավ, այլ՝ 2014 թ. փետրվարին Ուկրաինայում պետական հեղաշրջման, ինչպես նաև Մոլդովայի ապակայունացման միջոցով:
Մինչդեռ այսօր եվրոպական հիմնական խաղացողները՝ Գերմանիան և Ֆրանսիան, շահագրգռված չեն ՙԱրևելյան գործընկերության՚ շարունակմամբ: ԵՄ-ն չունի նաև բավականաչափ բյուջետային ռեսուրսներ:
Կարելի՞ է արդյոք նշել, որ փախստականների հետ կապված լուրջ խնդիրները կարող են աստիճանաբար ստիպել Եվրոպային հրաժարվել պատերազմից և ԻԼԻՊ ահաբեկիչների բռնություններից ապաստարան փնտրողների նկատմամբ գոյություն ունեցող արժեհամակարգից:
Ապօրինի միգրանտների մեծ մասը Սիրիայի և Իրաքի քաղաքացիներ չեն: Այդ մարդիկ ավելի շուտ գալիս են Աֆղանստանից, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Աֆրիկայի երկրներից: Բոլոր այդ տնտեսական ներգաղթյալներն իրականում փախստականներ չեն: Ըստ էության, փախստականներ են նրանք, ովքեր փրկում են իրենց կյանքը՝ լքելով մարտական գործողությունների գոտիները: Օրինակ՝ հայերը, ովքեր սիրիական Հալեպից փախել են Հայաստան՝փրկվելով Թուրքիայի աջակցությունը վայելող ծայրահեղականներից:
Մինչդեռ այսօր Եվրոպայում են հայտնվում ամենից առաջ տնտեսական միգրանտները, սակայն ԵՄ-ում նույնիսկ նրանց ժամանակավոր տեղավորման համար պայմաններ չկան: Այդ պատճառով, կարծում եմ, ԵՄ-ն այժմ կքննարկի միայն այդ մարդկանց օգնություն ցուցաբերելու հարցը՝ պետությունների տարածքում, որտեղից նրանք ժամանում են:
Պետք է խոստովանել, որ Եվրամիությունն ակնհայտորեն վերջին դերը չի խաղացել Իրաքի, Լիբիայի ռեժիմների վերացման, ինչպես նաև Սիրիայի ռեժիմի դեմ Արևմուտքի պայքարում: Արդյո՞ք եվրոպական մայրցամաքը հեղեղած փախստականներն այն գինն են, որը Եվրոպան վճարում է ՆԱՏՕ-ի գծով գործընկեր ԱՄՆ-ին այդ հարցում աջակցելու համար:
Դուք, անշուշտ, իրավացի եք: Եվրոպան, իրացնելով ԱՄՆ շահերը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, գործել է՝ հակառակ սեփական անվտանգության: Ստացվում է, որ ԵՄ երկրների մեծ մասը Վաշինգտոնի ՙօգտակար հիմնարների՚ և ՙկապովի շների՚ դեր է խաղացել: Այժմ շատերը Եվրոպայում սկսում են գիտակցել, որ մայրցամաքի կայունությունն ավելի շուտ փորձում է վերականգնել Ռուսաստանը, մինչդեռ Վաշինգտոնը շարունակում է բացառապես կործանարար գործոն մնալ Եվրոպայի համար:
Մոլդովայի ներկայիս ներքաղաքական անկայությունը կարելի՞ է արդյոք կապել այդ երկրի իշխանությունն ավելի ռուսամետով փոխարինելու Մոսկվայի փորձերի հետ:
Չեմ կարծում, թե հենց Մոսկվան է կանգնած Քիշնևում վերջին բողոքի ակցիաների հետևում: Ընդդիմադիր քաղաքական գործիչ Իգոր Դոդոնից և նրա սոցիալիստներից բացի, մնացած ընդդիմադիրները կապված չեն Ռուսաստանի հետ: Կարծում եմ, որ ներկայիս ճգնաժամն ավելի շուտ կապված է այն բանի հետ, որ Մոլդովան այդպես էլ չի կայացել որպես պետություն՝ կառավարման, տնտեսության և սոցիալական քաղաքականության առումով: Կոռուպցիոներների և օլիգարխների դերն այդ երկրում չափազանց մեծ է:
Ձեր կարծիքով, արդյո՞ք այլ պատճառներ կան, Ադրբեջանում սոցիալ-տնտեսական պայթունավտանգ իրավիճակից բացի, և արդյո՞ք առկա միտումները թույլ են տալիս ինչ-որ տեղաշարժեր ակնկալել հակամարտության կարգավորման հարցում 2016 թվականին:
Ադրբեջանն, այնուամենայնիվ, շարունակում է պահպանել բավականին մեծ ներուժը, այդ թվում՝ ֆինանսական: Այդ պատճառով նույնիսկ Ադրբեջանի բավական պայթունավտանգ սոցիալ-տնտեսական վիճակին՝ գոյություն ունեցող միտումները հազիվ թե թույլ են տալիս թեկուզ ինչ-որ տեղաշարժեր ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում 2016 թվականին;
Այս առումով, կարծում եմ, ԼՂՀ քաղաքացիները պետք է շարունակեն իրենց պետականության և տնտեսության ամրապնդմանն ուղղված աշխատանքը, և այդ հարցում չպետք է միշտ հույսը միայն Երևանի վրա դնեն, որն իր խնդիրներն ու սահմանափակումներն ունի: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում բեկման որևէ հեռանկարի բացակայության լույսի ներքո՝ կարող եմ միայն ակնկալել, որ իրավիճակի վատթարացում չի լինի, իսկ հակամարտությունը սառեցված կմնա:
Իրանի նկատմամբ ՙմիջուկային՚ պատժամիջոցների վերացումն առաջին հայացքից նոր տնտեսական և /ինչու՞ոչ/ աշխարհաքաղաքական հնարավորություններ է բացում Հայաստանի առջև, մասնավորապես՝ հանրապետությունը հարավի և հյուսիսի իջև տարանցիկ երկիր վերածելու հետ կապված: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ ուղղությամբ, և կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը մասնակցել նման նախագծերի:
Հավանաբար, ոչ ոք հայերից ավելի լավ չի ճանաչում ժամանակակից Իրանը և վերջինիս ղեկավարությանը: Հայկական բիզնեսը կարող է շատ կարևոր միջնորդի դերում հանդես գալ ԻԻՀ հետ Արևմուտքի հարաբերություններում: Ըստ որում, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը կկարողանա հաջողությամբ զարգանալ միայն Մոսկվայի և Թբիլիսի հարաբերությունների կարգավորման պայմաններում: Ի դեպ, այն կարող էր արդեն վաղուց իրականացվել, եթե չլինեին Վրաստանի և Ադրբեջանի կողմից խոչընդոտները: Բնականաբար, Հայաստանին այդ նախագիծը պետք է շատ հետաքրքրի, քանի որ վերջինիս ներկայացուցիչները շատերից ավելի լավ են ճանաչում Իրանը: