Դեկտեմբերի 2-ին
Ոստիկանության կողմից իրականացված բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկելու
միջոցառումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս, նժվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի
հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
«Մեր 116 թեժ գծին երեկ ստացվել է 30 ահազանգ՝
տասնյակ քաղաքացիների
ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկելու և քաղաքացիների խաղաղ հավաքին
խոչընդոտելու վերաբերյալ: Երևանի
ոստիկանական բաժանմունքներում մեր
ներկայացուցիչները հանդիպել են ավելի քան 60 բերման ենթարկված անձանց հետ: Մի քանի
դեպքերում մեր աշխատակիցների միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մտնել
ոստիկանական բաժանմունք, որոշ դեպքերում նույնիսկ հաջողվել է կանխել բերման
ենթարկելու փաստը:
Մեզ համար արդեն իսկ ակնհայտ է, որ Ոստիկանության
առանձին աշխատակիցների գործողություններ երեկ եղել են խնդրահարույց, իսկ որոշ
դեպքերում՝ անթույլատրելի: Ըստ օրենքի` մենք պարտավոր ենք
ճշտել Ոստիկանության պաշտոնական դիրքորոշումը բոլոր ահազանգերի և խախտման
կասկածների վերաբերյալ, ինչը կարվի առաջիկա օրերի ընթացքում:
Դեկտեմերի 2-ին ՀՀ Ոստիկանության գործունեության
վերաբերյալ մեր ընդհանուր և վերջնական գնահատականը կարող է տրվել, երբ
ամբողջությամբ կուսումնասիրվեն ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված նյութերը,
մամուլում տեղադրված տեսագրությունները, ինչպես նաև խախտում թույլ տված
ոստիկանների վերաբերյալ ծառայողական քննության արդյունքները», - ասվում է օմբուդսմենի
հայտարարությունում: