Պատվիրատուն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը գտնվում է 0005,
ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեում, հայտարարում է էլեկտրատեխնիկական
նյութերի և կոնտակտային ցանցի համար նյութերի մատակարարման համար գնանշման
հարցում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, գնանաշման հարցմանը կարող են
մասնակցել գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք, անկախ
նրանից՝ հանդիսանում են նրանք օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ
քաղաքացիություն չունեցող անձ:
Մատակարարման ժամկետը՝
գնանշման փաստաթղթերի ցանկում գտնվող մատակարարման ժամանակացույցի համաձայն:
Գնանշման հարցման
պայմանների համաձայն` կանխավճար նախատեսված չէ, վճարումն իրականացվում է կատարված
աշխատանքի ընդունման-հանձման ակտի ստորագրումից 30 օրացուցային օրվա ընթացքում:
Պայմանագրի գործողության ժամկետը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև
31.12.2014 թ:
Հարցման հրավեր ստանալու
համար անհրաժեշտ է փոխանցել գրանցման վճար՝ 5 հազար հայկական դրամի չափով
160411023262 հ/հ կամ 385 ռուսական ռուբլու չափով 16041122326800 հ/հ, ՎՏԲ
Հայաստան բանկի «Էրեբունի» մասնաճյուղ:
Պատվիրատուն պարտավոր է
մասնակցին հրավեր տրամադրել գումարի ստացումից երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Գրանցման համար
մասնակիցները ներկայացնում են՝
- գրավոր դիմում,
- հայտի ստացման լիազորագիր,
- ընկերության պետական
գրանցման փաստաթղթերի պատճեն,
- կոնտակտային տվյալներ
(հեռախոս, ֆաքս):
Գնանշման առաջարկներն
ընդունվում են թղթային կրիչի վրա ռուսերեն կամ հայերեն (այս դեպքում ռուսերեն
թարգմանությունը պարտադիր է) լեզուներով:
Գնանշման փաստաթղթերը
տրամադրվում են սույն հայտարարության տպագրման օրվանից 6 աշխատանքային օրվա
ընթացքում՝ ք.Երևան, Արցախի, 32, «ՀԿԵ» ՓԲԸ Նյութատեխնոլոգիական մատակարարման
տնօրինություն հասցեով՝ համապատասխան հայտի հիման վրա 2 օրացուցային օրում
մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից:
Փաստաթղթերն ընդունվում են
հայտարարության տպագրումից 7 աշխատանքային օրվա ընթացքում մինչև վերջին օրվա ժամը
12:00 հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.Երևան, Արցախի, 32, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ
մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից կամ [email protected] էլ.փոստով:
Գնանշման հարցման
մասնակիցները Պատվիրատուին են ներկայացնում ստորագրված գնանշման առաջարկը, որի
գործողության ժամկետը պետք է կազմի գնանշման առաջարկների քննարկման օրվանից սկսած
30 օրից ոչ պակաս: Բոլոր առաջարկները քննարկվելու են «ՀԿԵ» ՓԲԸ-ի համար ապրանքների
և ծառայությունների գնման հատուկ կանոնների համաձայն:
Սույն գնանշման
կազմակերպողն իրավունք ունի՝
- պայմանագրի կնքումից առաջ ցանկացած պահին, ինչպես նաև պայմանագրի կատարման
ընացքում 50% սահմաններում փոփոխել պայմանագրով գնվող արտադրանքի ծավալը՝
պայմանագրի այլ էական կետերի պահպանման պարագայում,
- մինչև գնանշման ավարտը 2 օրվա ընթացքում փոփոխել և լրացնել գնանշման
փաստաթղթերը, ինչպես նաև դադարեցնել գնանշման անցկացումը և հրաժարվել բոլոր ստացած
հայտերից՝ առանց որևէ պարզաբանման և չկրելով որևէ պատասխանատվություն մասնակիցների
առջև:
Լրացուցիչ
տեղեկությունների համար դիմել «ՀԿԵ» ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողով: Հեռ.՝ 010
57-02-16. Email: [email protected]: