Չեխիայում ապրող հայերը նախագահ Միլոշ Զեմանի նստավայրի
մոտ, որտեղ տեղի էր ունենում երկու նախագահների հանդիպումը, հունվարի 30-ին
կազմակերպված ակցիայի ընթացքում իրենց բողոքն են արտահայտել Հայաստանում տիրող
գործազրկության, բնակչության արտահոսքի և սահմաններում տեղի ունեցող կրակահերթերի
առնչությամբ:
Պրագայի հայերը Սերժ
Սարգսյանին դիմավորել են «Սերժիկ հեռացիր», «Մենք դեմ ենք Մաքսային միությանը», «Վերջ
տվեք օլիգարխիային» պաստառներով: Մեր հայրենակիցները համոզված են, որ Մաքսային
միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի կողմից անձամբ, առանց
հանրապետության բնակչության կարծիքը հարցնելու, կայացրած որոշումն անընդունելի է և
հակասահմանադրական:
Նապագահ
Սարգսյանը չորեքշաբթի օրվանից գտնվում է Պրահայում: Համաձայն Հայաստանի և Չեխիայի
միջև ստորագրված համաձայնագրի, երկու երկրների միջև համագործացությունը կզարգանա
տնտեսական, արդյունաբերության, հանցագործությունների դեմ պայքարի,
առողջապահության, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և այլ ոլորտներում :
Նախագահ Զեմանն ընդունել է գործարարների մեծ խմբով Հայաստան այցելելու Սերժ
Սարգսյանի հրավերը: