Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտադիր է 2015
թվականի ապրիլի 24-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն,
վկայակկոչելով թուրքական ԶԼՄ-ները, այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել ASIMDER
միջազգային կազմակերպության նախագահ Գյոքսել Գուլբեյը: Նա նշել է, որ Հայոց
ցեղասպանության ճանաչման համար աշխարհի եկեղեցիները միավորվել են ընդդեմ Թուրքիայի
և, օգտագործելով կրոնը, պատրաստվում են ճնշում գործադրել նրա նկատմամբ: Նրա
ասելով, 2015 թվականին նրանք մտադիր են Ժնևում միջազգային կոնֆերանս կազմակերպել
Եկեղեցիների միջազգային կազմակերպության, իրավապաշտպանների, իրավաբանների
մասնակցությամբ` Թուրքիայից փոխհատուցում պահանջելու նպատակով: ASIMDER նախագահը
հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի
եկեղեցիները նույնպես Եկեղեցիների միջազգային կազմակերպության անդամ են և
մասնակցելու են կոնֆերանսին` համապատասխան պետական կառույցներին կոչ անելով
նախազգուշացնել կրոնական առաջնորդներին: