Երևանի ավագանու ընտրությունները մրցակցային էին և մենք գտնում ենք, որ դրանք բնականոն ու նորմալ են անցել, թեև բավականին լարված պայքար էր, որովհետև գրեթե բոլոր ուժերը մասնակցում էին: Այս մասին այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, դեռևս արդյունքների մասին չի խոսի, քանի որ չկան պաշտոնական տվյալներ: ՀՀԿ շտաբը դատապարտում է բոլոր ընտրախախտումները, բայց իրավապահ մարմիններն ու նաև լրատվամիջոցները լավ աշխատեցին: Է.Շարմազանովը նշեց նաև, որ այսօրվա օրը ցույց տվեց, որ իրավապահ մարմինները ի զօրու են համապատասխան արձագանքել ընտրախախտումների մասին ահազանգերին:
Նա հրաժարվեց որևէ կանխատեսումների, նշելով, որ ՙԿանխատեսումներով զբաղվում են այլ գործիչներ: Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես ընթանում է, Երևանի բնակչությունը կապրի ավելի լավ Երևանում՚,- հայտարարեց Է.Շարմազանովը ի պատասխան հարցի, թե ի վերջո որքա՞ն ձայն կհավաքի ՀՀԿ-ն այս ընտրություններում:
Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, 10 ընտրական տեղամասերից ստացված տվյալներով Երևանի ավագանու ընտրությունների առաջատարն է ՀՀԿ-ն – 63.98% ¥3773¤: Նրան հաջորդում են` ԲՀԿ - 17.18%, ¥1013¤ ՙԲարև Երևան՚ - 7.55% ¥445¤, ՀՅԴ - 3.43% ¥202¤, ՀԱԿ – 3.71% ¥219¤, ՕԵԿ - 2.81% ¥166¤« ՙԱռաքելություն՚ - 1.34% ¥79¤: