Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո

Արմինֆո. Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաեւը բանակցություններ է վարել Հայաստանի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, կողմերը հանգամանալից քննարկել են բազմակողմ փոխշահավետ համագործակցության ներկա վիճակն ու հետագա ամրապնդման հեռանկարները:
Ինչպես հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաև տարանցիկ-տրանսպորտային ներուժի հարցերին: Ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի և Ղազախահայկական գործարար խորհրդի գործունեության կարևոր դերը:
"Մեզ համար կարևոր խնդիր է փոխադարձ ապրանքաշրջանառության որակական և քանակական աճին նպաստելը։ Դրան կարող է նպաստել առեւտրի դիվերսիֆիկացումը, փոխադարձ հիմունքներով մեր երկրների շուկաներ նոր ապրանքատեսակների առաջմղման հնարավորությունների ստեղծումը ", - ասել է Կոշերբաեւը։
Կողմերը նշել են առևտրային կապերի ամրապնդման համար լավ հիմքի առկայությունը, որը ձևավորում են Հայաստանում գրանցված ղազախական կապիտալի մասնակցությամբ ավելի քան 100 ձեռնարկություններ և Ղազախստանում գործող ավելի քան 400 հայկական ընկերություններ:
Կոշերբաեւը տեղեկացրել է Ղազախստանում ներդրողներին տրամադրվող արտոնությունների բազմաբնույթ փաթեթի մասին: Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների ներուժի միավորումը թույլ կտա զգալիորեն ակտիվացնել ներդրումային համագործակցությունը:
Խոստումնալից և փոխշահավետ ուղղությունների շարքին է դասվել արհեստական բանականության և թվայնացման ոլորտում համագործակցությունը: Այդ առնչությամբ նշվել է Ղազախստանում «Թումո Աստանա» հայկական կրթական կենտրոնի մասնաճյուղ ստեղծելու հաջողված նախագիծը: Ղազախստանի ԱԳ նախարարը նաև հետաքրքրություն է հայտնել համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցում, որոնք ուղղված են նորարարական էկոհամակարգի զարգացմանը և հայրենական տեխնոլոգիական լուծումների խթանմանը:
Որպես գործընկերային կապերի նոր և հեռանկարային ուղղություններ դիտարկվել են ատոմային էներգետիկան, դեղագործությունը, բարձրագույն կրթությունը և առողջապահությունը:
Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ի համակարգում ջրի միջազգային կազմակերպություն հիմնելու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությանը, որն ուղղված է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտում գլոբալ փոխգործակցության զարգացմանը:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր, ընդգծելով, որ տարանցիկ-լոգիստիկ կապվածությունը նոր հնարավորություններ է ստեղծում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի շուկաների ինտեգրման համար: Գոհունակությամբ նշվել է Ղազախստանի և Հայաստանի քաղաքների միջև ուղիղ ավիաչվերթների վերսկսման հարցերի լուծման դինամիկան։
Զրուցակիցները համակարծիք են եղել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերին: Նշվել է նաև կառուցողական փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում ։
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026 10:31
ԱրմԻնֆո: Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Գևոնդյանը և Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևը քննարկել են արդյունաբերական ոլորտում հայ-ղազախական միջկառավարական համագործակցության ընդլայնման հարցերը: >>> |
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026 19:55
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ >>> |
Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026 17:47
Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ղազախական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները: >>> |
Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026 17:25
Արմինֆո.Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ: >>> |
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026 12:26
ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին: >>> |
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026 17:19
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձության սկզբունքով երկու պետությունների մայրաքաղաքներում տարածքներ կտրամադրեն միմյանց՝ դեսպանատների կառուցման համար: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված համապատասխան համաձայնագրի նախագծին: Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին: Փաստաթղթի համաձայն՝ հայկական կողմը ղազախական կողմին Երևան քաղաքում տրամադրում է 0,33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածք՝ շենքերից և տարանցիկ հաղորդակցություններից ազատ, 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով։ Դեսպանատան կառուցումն իրականացվելու է ղազախական կողմի հաշվին։ Հողի վարձակալության վճարի չափը կազմելու է տարեկան մեկ դրամ։ Ղազախական կողմն իր հերթին հայկական կողմին Աստանա քաղաքում տրամադրում է հողատարածք՝ 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով։ Արգանատի փողոցում գտնվող, շենքերից և տարանցիկ ուղիներից ազատ՝ 0,33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը նախատեսված է ՀՀ դեսպանատան շենքերի և շինությունների կառուցման համար, որն իրականացվելու է հայկական կողմի հաշվին։ Հողի վարձակալության վճարի չափը կազմելու է տարեկան մեկ տենգե։ Ինչպես նշել է փոխնախարարը, հիշյալ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այն ապահովում է փոխադարձություն, հավասար պայմաններ և ներդաշնակ մոտեցում՝ հստակորեն կարգավորելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները և հստակեցնելով հողատարածքների օգտագործման նպատակները։ Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև դիվանագիտական ներկայացվածության ընդլայնմանը և առավել բարենպաստ պայմանների ապահովմանը: Հողերի փոխադարձ հատկացման իրականացումը երկու կողմերին հնարավորություն կտա ապահովել անհրաժեշտ պայմաններ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման, շենքերի կառուցման և շահագործման համար։ Նշենք, որ ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ ընթացիկ տարում պետական գանձարանով միջոցներ նախատեսված չեն Աստանայում ՀՀ դեսպանատան կառուցման համար։ Հարցականի տակ են մնում նաև 2027 թվականի հատկացումները։ Նախնական տվյալներով՝ Աստանայում ՀՀ դեսպանատան նոր շենքի կառուցումը պետական բյուջեի վրա կնստի 1,5 միլիոն դոլար։ >>> |
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026 16:28
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026 15:10
Արմինֆո. Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք ուղղված են երկրում հաջորդ սերնդի արհեստական բանականության ազգային ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական կարողությունների և համաշխարհային մակարդակով մրցունակ թվային AI էկոհամակարգի զարգացմանը։ >>> |
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026 10:03
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդվել է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքում։ >>> |
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 20:25
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։ >>> |
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 10:16
Արմինֆո. In Astana, Armenian Ambassador Armen Ghevondyan met with Kazakh Minister of Ecology and Natural Resources Yerlan Nysanbayev. They confirmed Yerevan and Astana's mutual commitment to developing bilateral environmental cooperation, including through exchanging experiences and exploring the possibility of implementing joint projects. >>> |
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 11:13
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ >>> |
Ուրբաթ, 15 Մայիսի 2026 19:39
Արմինֆո.Consultations between the Ministries of Foreign Affairs of Armenia and Kazakhstan Armenia, headed by the Secretary General of the Ministry of Foreign Affairs of Armenia, David Karapetyan, and the Chief of Staff of the Ministry of Foreign Affairs of Kazakhstan, Amangeldi Sainov. >>> |
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026 19:40
Արմինֆո.Yerevan and Astana highly appreciate the resumption of direct regular flights between Armenia and Kazakhstan as an important factor in developing bilateral ties. This was discussed during a meeting between the Deputy Foreign Ministers of Armenia and Kazakhstan, Mnatsakan Safaryan and |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 21:40
Արմինֆո.The cooperation between Kazakhstan and Armenia and its impact on strengthening regional stability was the primary topic of an expert roundtable held today in Yerevan. The event featured prominent Armenian and Kazakh political scientists, economists, and diplomats and was organized by the Armenian |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:44
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 12:58
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար։ ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 11:51
Արմինֆո. Այսօր՝ Երկրի օրը, մենք հավաքվել ենք Աստանայում՝ վերահաստատելու մեր մոլորակը պաշտպանելու մեր համատեղ պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանի երկրները հստակ հասկանում են կայուն ապագայի հասնելու տեսլական ունենալու հրատապությունն ու կարևորագույն նշանակությունը։ Այս մասին ապրիլի 22-ին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ բացելով Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) լիագումար նիստը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:40
Արմինֆո. Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը աջակցել է Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:21
Արմինֆո. Աստանայում բացվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնապահպանական միջոցառումը հանդիսացող առաջին տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը (ՌԷԳ): Ղազախստանի մայրաքաղաքում հավաքվել են տարածաշրջանային պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ >>> |