Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մարտի 5-ին հերթական նիստում հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին" համաձայնագրի ստորագրման մասին առաջարկությանը:
Ինչպես ասվում է փաստաթղթի տեղեկանք-հիմնավորման մեջ, Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, գործընկերության և փոխըմբռնման երկարամյա ավանդույթների վրա, իսկ երկու պետությունների միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին» 1999 թվականի սեպտեմբերի 2-ի պայմանագիրը, թույլ է տալիս կարգավորելու երկկողմ համագործակցությունը գրեթե բոլոր ուղղություններով:
Նշվում է, որ Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժը և հեռանկարները պայմանավորված են, նախ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցությամբ, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցությամբ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Երկու պաշտպանական գերատեսչությունների միջև ևս առկա է համագործակցության և երկխոսության բարձր մակարդակ, կանոնավոր բնույթ են կրում խորհրդակցությունները, իսկ տարբեր մակարդակներում պարբերաբար կատարվող փոխադարձ այցերը և շփումներն ուղղված են երկխոսության շարունակաբար ընդլայմանը և փոխշահավետ բազմաոլորտ համագործակցության նոր ուղղությունների նախանշմանը:
Երկու երկրների պաշտպանության նախարների փոխայցերը վկայում են առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին:
Հետևաբար, երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև փոխվստահությունը կարող են կայուն հիմք հանդիսանալ նաև պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության համար, ինչը միտված է երկկողմ ոլորտային համագործակցության ընդլայնմանը մի շարք ուղղություններով՝
- ռազմական հետախուզության ոլորտում կողմերի միջև համագործակցության իրավական հիմքի ստեղծում,
- ազգային անվտանգության ապահովման հարցում իրավիճակի վերլուծության և տեղեկատվության փոխանակման տնտեսական և այլ սուբյեկտների միջև տեխնոլոգիաների փոխանակում,
- ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության փոխադարձ փոխանակում:
Համաձայնագրի դրույթներով սահմանվում են, որ Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրություններին ու միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերին և սկզբունքներին համապատասխան, համագործակցություն են իրականացնում հետևյալ ոլորտներում.
1) լիազորված մարմինների ղեկավարների պաշտոնական այցեր և փորձագետների աշխատանքային հանդիպումներ.
2) հետախուզական ռազմական տեղեկատվության փոխադարձ փոխանակում՝ ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացող ռազմաքաղաքական իրադարձությունների ուղղությամբ.
3) Կողմերի լիազորված մարմինների անձնակազմի և հատուկ հետախուզության համար Կողմերի պետությունների տարածքում մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում.
4) համագործակցության այլ ոլորտներ, որոնք Կողմերը փոխադարձ համաձայնեցրել են՝ Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան։
Համաձայնագրով նախատեսվում է, որ Կողմերն իրականացնելու են լիազորված մարմինների ղեկավարների մակարդակով հանդիպումներ, որի ընթացքում իրականացվելու են ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության արդյունավետության, համակարգման և փոխգործակցության գնահատումը:
Կողմերն ապահովում են սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվության պաշտպանությունը՝ իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան։ Մասնավորապես, Համաձայնագրի շրջանակներում Կողմերը գաղտնի տեղեկատվությունը փոխանակում են գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին առանձին միջազգային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև ապահովում են սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվության պաշտպանությունը:
Կողմերը սույն համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվությունը չեն օգտագործում ի վնաս այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի և չեն կարող փոխանցել երրորդ կողմի՝ առանց համապատասխան տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության։
Կողմերը չեն իրականացնում նաև մյուս Կողմի դեմ ուղղված ռազմական հետախուզական գործունեություն։
Համաձայնագրով սահմանված է նաև, որ Կողմերն ինքնուրույն են կրում սույն համաձայնագրի իրագործման հետ կապված ծախսերը Կողմերի պետությունների ազգային օրենսդրություններով նախատեսված միջոցների սահմաններում, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չհամաձայնեցվի։
Համաձայնագրում ամրագրված է նաև դրա մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու կարգը:
«Համաձայնագրի ստորագրումը տևական և երկարաժամկետ հիմքերի վրա առկա բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության խորացման նպատակ է հետապնդում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու պետությունների զինված ուժերի՝ ռազմական հետախուզության ոլորտում փոխգործակցության ընդլայնմամբ:
Համաձայնագիրը ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով համապատասխանում է միջազգայնորեն ճանաչված պայմանագրերի իրավունքի նորմերին և սկզբունքներին, ուղղված է ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր բնույթ կրող՝ պետությունների համագործակցության սկզբունքի գործնական իրականացմանը:
Համաձայնագրի ստորագրումը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնել ռազմական հետախուզության ոլորտում միջազգային համագործակցությունը, ինչպես նաև իրավական հիմք է ստեղծում կողմերի միջև ընդհանուր ստեղծված համագործակցության զարգացման և խորացման համար», - նշում են փաստաթղթի հեղինակները՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության։
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026 19:59
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: ՀՀ կաառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում նշված է. >>> |
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026 17:13
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Ալիբեկ Կուանտիրովին, ով Հայաստանում է COP17-ի շրջանակներում։ >>> |
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026 16:01
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձևավորվող հաշտության գործընթացը: >>> |
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026 17:49
Արմինֆո. Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներին, որոնց հետ Ղազախստանում գործում է առանց վիզայի ռեժիմ, 2027 թվականի հուլիսի 1-ից հանրապետություն մուտք գործելու համար կպահանջվի էլեկտրոնային թույլտվություն: Փաստաթուղթը կլինի անվճար եւ ուժի մեջ է 180 օր, հաղորդում է Zakon.kz-ը՝ հղում անելով երկրի կառավարության որոշմանը: >>> |
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 18:15
Արմինֆո. Հոկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։ >>> |
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 17:20
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպման ժամանակ առաջ է քաշել "Թրամփի երթուղին" Անդրսկասկյան միջազգային տրանսպորտային երթուղուն "C6" ձևաչափով ինտեգրելու նախաձեռնությունը: >>> |
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026 14:23
ԱրմԻնֆո. Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (ԵԿԶՀ) հոկտեմբերի 29-ին Աստանայում կանցկացնի "Դեպի հավասարակշռված տնտեսական զարգացում" խորագրով միջազգային տնտեսական համաժողովը։ >>> |
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026 10:57
ԱրմԻնֆո։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմածովային զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի մահվան կապակցությամբ։ >>> |
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026 17:27
ԱրմԻնֆո. Հայաստանի երկաթուղիների (ԵԿ) կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցումը Երևանում բավական քննարկվող հարց է։ Այս մասին սեպտեմբերի 24-ին APRI Armenia 2026 ֆորումի շրջանակում ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) Եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդրեշևը։ >>> |
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026 16:41
ԱրմԻնֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներկայացրել է նոր վերլուծական զեկույց՝ «Զարգացող տնտեսությունների արդյունաբերական վերափոխման ճարտարապետությունը», որում վերլուծվում է, թե ինչպես զարգացող երկրները կարող են անցնել բարձր եկամուտ ունեցող երկրների կատեգորիա և կայունորեն ամրապնդվել այդ խմբում։ ԵԱԶԲ-ի վերլուծաբանները, հիմնվելով արդյունաբերականացման պատմական փորձի, արդյունաբերական քաղաքականության ժամանակակից տեսությունների և Համաշխարհային բանկի ու ԱՄՀ-ի մոտեցումների ուսումնասիրության վրա, առաջարկում են արդյունաբերական վերափոխման եռափուլ ճարտարապետություն, որը թույլ է տալիս արտաքին տեխնոլոգիաներն ու ներդրումները վերածել սեփական արտադրական կարողությունների, մարդկային կապիտալի և նորարարությունների։ >>> |
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026 19:16
Արմինֆո. Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման նպատակով տեղի է ունեցել Առցանց հանդիպում QazTrade ԲԸ-ի, ղազախա-հայկական գործարար խորհրդի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների, Ղազախստանի պատվավոր հյուպատոսների և հայկական գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: >>> |
Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026 11:24
ԱրմԻնֆո. Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Աշխարհի խաչմերուկի թվային ապագան». արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» թեմայով: Հրավիրված հյուրերից մեկը Կասիմ Նուրբեկուլի Մաջենն էր՝ Qazaq Open Source Initiative (QOSI) ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը, որը խթանում է բաց կոդով և ամպային մոտեցումները, և «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաների» ԲԲԸ բաց կոդով լուծումների բաժնի տնօրենը: (NIT), որը Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության ենթակա կազմակերպություն է։ >>> |
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026 19:05
ArmInfo. On September 8, 2006, the Treaty on a Nuclear-Weapon-Free Zone in Central Asia (CANWFZ Treaty) was signed in Semipalatinsk. In honor of the 20th anniversary of this event, the foreign ministers of the states The Treaty's signatories adopted a Joint Statement. >>> |
Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026 10:34
ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը զանգահարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Թիլեուբերդիին և շնորհավորել նրան Ղազախստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ >>> |
Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026 20:44
Արմինֆո.Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ >>> |
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026 10:36
ԱրմԻնֆո։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։ >>> |
Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026 10:56
ԱրմԻնֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։ >>> |
Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026 10:38
ԱրմԻնֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։ >>> |
Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026 17:03
Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը։ >>> |
Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026 14:03
ԱրմԻնֆո. Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ >>> |