Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Ուրբաթ, 27 Փետրվարի 2026 12:59
Մարիաննա Մկրտչյան

Ղազախստանի վարչապետը ԵԱԶԲ ղեկավարի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հարցեր

Ղազախստանի վարչապետը ԵԱԶԲ ղեկավարի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հարցեր

Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը հանդիպել  է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի հետ: Քննարկվել են տնտեսության գերակա ուղղությունների նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր և ներդրումային համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները:

Ինչպես հաղորդում է ԵԱԶԲ-ի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Ղազախստանի վարչապետը տեղեկացվել է ԵԱԶԲ-ի հերթական ռազմավարական շրջանի ավարտի և Ղազախստանում նախագծերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Բանկի կուտակված պորտֆելում կա 326 նախագիծ ՝ 19,6 մլրդ դոլար ընդհանուր ներդրումների ծավալով։ Միայն 2022-2026 թվականներին ԵԱԶԲ-ը գրեթե 9 մլրդ դոլար է ներդրել մասնակից երկրների տնտեսություններում, որից 5,2 մլրդ դոլար ներդրումային պարտավորություններ բաժին է ընկել Ղազախստանին, ինչը համադրելի է բանկի նախորդ 15 տարիների ներդրումների ծավալի հետ ։ Վերջին չորս տարիների ընթացքում Ղազախստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը տարեկան գերազանցել է 1 մլրդ դոլարը, իսկ 2025 թվականին հասել է 1,5 մլրդ դոլարի։ Ղազախստանի մասնաբաժինը ԵԱԶԲ-ի ընթացիկ ներդրումային պորտֆելում այսօրվա դրությամբ կազմել է 64,9% ։ ԵԱԶԲ - ի ներդրումները երկրում բաշխվել են առանցքային ոլորտներում. շուրջ 2,1 մլրդ դոլար ուղղվել է արդյունաբերության զարգացմանը, 1 մլրդ դոլար ՝ էներգետիկային, 1 մլրդ դոլար ՝ տրանսպորտային ենթակառուցվածքին, 1 մլրդ դոլար ՝ ֆինանսական հատվածին:

Նշանակալի նախագծերի թվում են "Սիլենո"  գազի վերամշակման գործարանի կառուցման ֆինանսավորումը, Ատիրաուի շրջանում KPI գազաքիմիական համալիրը, լեռնամետալուրգիական համալիրի ձեռնարկությունների արդիականացումը, Կարագանդա, Ալմաթի, Ակտոբե քաղաքներում ՋԷԿ վերակառուցումը և այլն: Բանկն ակտիվորեն աջակցում է ինչպես ավանդական էներգետիկայի զարգացմանը, այնպես էլ՝ վերականգնվող: Մասնավորապես, Ղազախստանում յուրաքանչյուր 8 կՎտ-ն արտադրվել է ԵԱԶԲ-ի մասնակցությամբ։ Դրանք նախագծեր են Կարագանդայի, Թուրքեստանի, Ակմոլինի և այլ շրջաններում։ Տրանսպորտային ոլորտում ֆինանսավորվել են ԿՏԺ-ի համար լոկոմոտիվների և բեռնատար վագոնների մատակարարման և ավտոճանապարհների վերակառուցման նախագծերը: Թվային նախաձեռնությունների հիմնադրամի և տեխնիկական աջակցության մեխանիզմների միջոցով աջակցվում են ԱԲ ոլորտի և թվային հարթակների զարգացման նախագծերը:

Ընթացիկ տարում ԵԱԶԲ-ը կշարունակի խոշոր նախագծերի ֆինանսավորումը, այդ թվում ՝ վերամշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտում և այլն։ Մասնավորապես, կշարունակվի Ուստ-Կամենոգորսկի ՋԷԿ-ի սկսված արդիականացումը, ինչը թույլ կտա բարձրացնել քաղաքի ջերմամատակարարման հուսալիությունը և նվազեցնել սարքավորումների մաշվածությունը։ Նախատեսվում է երկու արևային էլեկտրակայանների կառուցում Թուրքեստանի և Կիզիլորդայի մարզերում՝ նոր արտադրական հզորությունների ներդրմամբ ։ Հեռահաղորդակցության ոլորտում ներդրումներ են նախատեսվում կապի ենթակառուցվածքների և թվային ծածկույթի զարգացման համար։ Արդյունաբերության ոլորտում նախատեսվում է իրականացնել արտադրության ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված նախագծեր: ԵԱԶԲ վարչության նախագահը նշել է բանկի պատրաստակամությունը ՝ համակողմանիորեն աջակցելու երկրի տնտեսության զարգացմանը և քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը: Նիկոլայ Պոդգուզովը  նշել է, որ Ղազախստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումը կնպաստի երկրում ներդրումային մթնոլորտի հետագա բարելավմանը: Ղազախստանի վարչապետն ընդգծել է բազային ենթակառուցվածքի զարգացման մեջ ներդրումների կարևորությունը, ինչը համապատասխանում է պետության ընթացիկ առաջնահերթություններին: Հետագա փոխգործակցության առանցքային ուղղություններից է նաև թվային օրակարգը, որն ակտիվորեն առաջ է ընթանում ինչպես Ղազախստանում, այնպես էլ այլ երկրներում: Այս ուղղությամբ համատեղ աշխատանքի զգալի ներուժ կա։

Հանդիպման արդյունքում կարևորվել է կառուցողական գործընկերության հետագա ամրապնդումը և ներդրումային համագործակցության ընդլայնումը՝ ի շահ Ղազախստանի տնտեսության կայուն զարգացման:

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) բազմակողմ զարգացման բանկ է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Ավելի քան 20 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: 2025 թվականի վերջին ԵԱԶԲ-ի կուտակված պորտֆելում կա 326 նախագիծ ՝ 19,6 մլրդ դոլար ընդհանուր ներդրումներով։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: ԵԱԶԲ-ն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով:

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026 19:59
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: ՀՀ կաառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում նշված է.

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ընդերքօգտագործման և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026 17:13
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ընդերքօգտագործման և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Ալիբեկ Կուանտիրովին, ով Հայաստանում է COP17-ի շրջանակներում։

>>>
Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտության գործընթացը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026 16:01
Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտության գործընթացը

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձևավորվող հաշտության գործընթացը:

>>>
Ղազախստանը մուտքի էլեկտրոնային թույլտվություն է սահմանում Հայաստանի քաղաքացիների համար
 Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026 17:49
Ղազախստանը մուտքի էլեկտրոնային թույլտվություն է սահմանում Հայաստանի քաղաքացիների համար

Արմինֆո.  Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներին, որոնց հետ Ղազախստանում գործում է առանց վիզայի ռեժիմ, 2027 թվականի հուլիսի 1-ից հանրապետություն մուտք գործելու համար կպահանջվի էլեկտրոնային թույլտվություն: Փաստաթուղթը կլինի անվճար եւ ուժի մեջ է 180 օր, հաղորդում է Zakon.kz-ը՝ հղում անելով երկրի կառավարության որոշմանը:

>>>
Արարատ Միրզոյանը եւ Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 18:15
Արարատ Միրզոյանը եւ Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ

Արմինֆո.  Հոկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։

>>>
Տոկաև․ TRIPP-ը հարկավոր է ինտեգրել Միջին միջանցքում
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 17:20
Տոկաև․ TRIPP-ը հարկավոր է ինտեգրել Միջին միջանցքում

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպման ժամանակ առաջ է քաշել "Թրամփի երթուղին" Անդրսկասկյան միջազգային տրանսպորտային երթուղուն "C6" ձևաչափով ինտեգրելու նախաձեռնությունը:

>>>
Աստանայում կանցկացվի ԵԿԶՀ-ի միջազգային տնտեսական համաժողովը
 Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026 14:23
Աստանայում կանցկացվի ԵԿԶՀ-ի միջազգային տնտեսական համաժողովը

ԱրմԻնֆո. Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (ԵԿԶՀ) հոկտեմբերի 29-ին Աստանայում կանցկացնի "Դեպի հավասարակշռված տնտեսական զարգացում" խորագրով միջազգային տնտեսական համաժողովը։

>>>
ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Ղազախստանի նախագահին՝ ռազմածովային զորավարժությունների ժամանակ մարդկային կորուստների կապակցությամբ
 Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026 10:57
ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Ղազախստանի նախագահին՝ ռազմածովային զորավարժությունների ժամանակ մարդկային կորուստների կապակցությամբ

ԱրմԻնֆո։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմածովային զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի մահվան կապակցությամբ։

>>>
ՂՌՀ-ի առաջատար փորձագետ․ Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելը Երևանում բավական քննարկվող հարց է
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026 17:27
ՂՌՀ-ի առաջատար փորձագետ․ Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելը Երևանում բավական քննարկվող հարց է

ԱրմԻնֆո. Հայաստանի երկաթուղիների (ԵԿ) կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցումը Երևանում բավական քննարկվող հարց է։ Այս մասին սեպտեմբերի 24-ին APRI Armenia 2026 ֆորումի շրջանակում ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) Եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդրեշևը։

>>>
ԵԱԶԲ․ հզոր սեփական արդյունաբերությունը՝ զարգացող տնտեսությունների բարձր եկամուտ ունեցող երկրների խմբին անցնելու բանալին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026 16:41
ԵԱԶԲ․ հզոր սեփական արդյունաբերությունը՝ զարգացող տնտեսությունների բարձր եկամուտ ունեցող երկրների խմբին անցնելու բանալին

ԱրմԻնֆո.  Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներկայացրել է նոր վերլուծական զեկույց՝ «Զարգացող տնտեսությունների արդյունաբերական վերափոխման ճարտարապետությունը», որում վերլուծվում է, թե ինչպես զարգացող երկրները կարող են անցնել բարձր եկամուտ ունեցող երկրների կատեգորիա և կայունորեն ամրապնդվել այդ խմբում։ ԵԱԶԲ-ի վերլուծաբանները, հիմնվելով արդյունաբերականացման պատմական փորձի, արդյունաբերական քաղաքականության ժամանակակից տեսությունների և Համաշխարհային բանկի ու ԱՄՀ-ի մոտեցումների ուսումնասիրության վրա, առաջարկում են արդյունաբերական վերափոխման եռափուլ ճարտարապետություն, որը թույլ է տալիս արտաքին տեխնոլոգիաներն ու ներդրումները վերածել սեփական արտադրական կարողությունների, մարդկային կապիտալի և նորարարությունների։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը հստակեցրել  են դիիրքորոշումները առևտրատնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026 19:16
Հայաստանն ու Ղազախստանը հստակեցրել  են դիիրքորոշումները առևտրատնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ

Արմինֆո. Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման նպատակով տեղի է ունեցել Առցանց հանդիպում QazTrade ԲԸ-ի, ղազախա-հայկական գործարար խորհրդի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների, Ղազախստանի պատվավոր հյուպատոսների և հայկական գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

>>>
Կասիմ-Մաժեն Նուրբեկուլի. Ղազախստանն ու Հայաստանը թվային համագործակցության լայն հնարավորություններ ունեն
 Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026 11:24
Կասիմ-Մաժեն Նուրբեկուլի. Ղազախստանն ու Հայաստանը թվային համագործակցության լայն հնարավորություններ ունեն

ԱրմԻնֆո.   Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Աշխարհի խաչմերուկի թվային ապագան». արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» թեմայով: Հրավիրված հյուրերից մեկը Կասիմ Նուրբեկուլի Մաջենն էր՝ Qazaq Open Source Initiative (QOSI) ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը, որը խթանում է բաց կոդով և ամպային մոտեցումները, և «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաների» ԲԲԸ բաց կոդով լուծումների բաժնի տնօրենը: (NIT), որը Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության ենթակա կազմակերպություն է։

>>>
The Nuclear-Weapon-Free Zone Treaty was signed in Semipalatinsk
 Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026 19:05
The Nuclear-Weapon-Free Zone Treaty was signed in Semipalatinsk

ArmInfo. On September 8, 2006, the Treaty on a Nuclear-Weapon-Free Zone in Central Asia (CANWFZ Treaty) was signed in Semipalatinsk. In honor of the 20th anniversary of this event, the foreign ministers of the states The Treaty's signatories adopted a Joint Statement.

>>>
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մուխտար Թիլեուբերդիին Ղազախստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
 Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026 10:34
 Արարատ Միրզոյանը  շնորհավորել է Մուխտար Թիլեուբերդիին Ղազախստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը զանգահարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Թիլեուբերդիին և շնորհավորել նրան Ղազախստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

>>>
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին՝ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026 20:44
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին՝ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ

Արմինֆո.Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026 10:36
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

ԱրմԻնֆո։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։

>>>
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննարկել է Ղազախստանի հետ համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը։
 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026 10:56
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննարկել է Ղազախստանի հետ համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը։

ԱրմԻնֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները։
 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026 10:38
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները։

ԱրմԻնֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։

>>>
Ղազախստանի նախագահն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026 17:03
Ղազախստանի նախագահն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը։

>>>
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Փաշինյանին. Մենք Ղազախստանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026 14:03
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Փաշինյանին. Մենք Ղազախստանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի

ԱրմԻնֆո. Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

>>>

Նորություններ