Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Շաբաթ, 8 Նոյեմբերի 2025 12:46
Էմմանուիլ Մկրտչյան

TUMO և Astana Hub. դու՝ ինձ, ես՝ քեզ

TUMO և Astana Hub. դու՝ ինձ, ես՝ քեզ

Արմինֆո.Եթե Հայաստանն այսօր աշխարհին ցույց տալու բան ունի, որով կարող է աչքի ընկնել, օգնել և ներգրավել համագործակցության, ապա դա, իհարկե, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն է, որը հաջողությամբ ընդգրկվել է համաշխարհային տեխնոլոգիական մրցավազքում և նվաճում է աշխարհի ավելի ու ավելի շատ երկրներ ու տարածաշրջաններ: TUMO-ի տեղակայման նոր վայրերից մեկը Ղազախստանն է, երկիր, որտեղ տեղի  են ունենում հիմնարար, խորքային փոփոխություններ՝      ինչպես տնտեսությունում, այնպես էլ հասարակական կյանքում:

 

Ղազախստանի՝ այսօր մեծ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առանցքային երկրի գործնական կարողությունները  նրան դուրս են բերել առանցքային խաղացողի դիրքեր ոչ միայն աշխարհաքաղաքական, լոգիստիկ իմաստով, այլև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման տեսանկյունից, ինչը, սկզբունքորեն, անհնար կլիներ առանց երկար տարիների ընթացքում պատրաստված և ամրացած սոցիալական և մարդկային կապիտալի առկայության։

 

Ուստի, TUMO-ի հայտնվելը հենց այստեղ ՝ տարածաշրջանում խոշորագույն թվային տեխնոպարկի՝ Astana Hub – ի շենքերի հոյակապ մոդեռնիստական ճարտարապետության ներքո, ոչ թե պատահական պայմանավորվածությունների, այլ Ղազախստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության հեռուն գնացող, լավ մտածված քայլերի արդյունք է:

 

Հայկական կենտրոնի բացմանն ընդառաջ տողերիս հեղինակին Ղազախստանի ԱԳՆ–ի և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանության կանխամտածված, ռացիոնալ մոտեցման շնորհիվ հաջողվել է այստեղ լինել աշխարհի տարբեր երկրների  լրագրողների խմբի հետ՝ Ավստրիայից մինչև Հարավային Կորեա: Ապշեցնում  են համալիրի ճարտարապետական լուծումները, որոնք հիմնված են մոդեռնիզմի լավագույն փորձի վրա ՝ ֆուտուրիզմի տարրերով։ Շենքը կառուցվել է մինչև Աստանա EXPO - 2017-ը, և այսօր այստեղ տեղակայված են թվային տեխնոպարկի աշխատանքային տարածքները, որոնց զգալի մասն արդեն կահավորվում է հայկական TUMO ֆրանշիզային նախագծի կողմից:

Թե ինչու է TUMO-ն տեղակայվել հենց այստեղ՝ Astana Hub տեխնոպարկում, միանգամայն տեղավորվում է երկրի տեխնոլոգիական քաղաքականության մեջ, որը պատահական չէ․ բառացիորեն սեպտեմբերին երկիրն իր Թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարարությունը վերափոխեց Արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության: Այս առաջնահերթությունները հիմնված են համաշխարհային միտումների խորը ընկալման վրա, որոնց հետ համընթաց քայլել կարելի է բացառապես մարդկային կապիտալի զարգացման բնագավառում լուրջ վերափոխումների տեմպով։ Հենց TUMO-ն է լինելու, ինչպես ասում են, բարուրից մասնագետներ "աճեցնող" կառույցներից մեկը։

 

Միջազգային կապերի պատասխանատու և Astana Hub ներդրումային գրասենյակի ղեկավար Դանիյար Ժումագուլովը լրագրողների հետ զրույցում կարևորեց Աստանայում TUMO ստեղծարար կենտրոնի բացումը՝ որպես այստեղ ստեղծված միասնական էկոհամակարգի կարևոր տարր: Նա պատմել է էկոհամակարգի աշխատանքի սկզբունքների մասին՝ որպես մեկ օրգանիզմ, որն աջակցում է դրա գործունեության բոլոր օրգաններին և գործընթացներին:

 

Չէ որ՝ վաղուց անցել են այն ժամանակները, երբ տեխնոպարկերն ստեղծվում էին միայն որպես կոմունալ ծառայությունների և տարածքների վարձակալության ցածր վճարով շենքեր։ Ցանկացած պետության տեխնոլոգիական ճյուղերում լուրջ ճեղքման համար պարկերի այս տեսակն արդեն հնացել է և, ինչպես ցույց է տվել փորձը, իրեն չի արդարացնում։ Այդ պատճառով զարգացող երկրներից շատ ընկերություններ, ոտքի կանգնելով և մոտենալով "միաեղջյուրների" կարգավիճակին, լքում են տեխնոպարկերը ՝ "տեղափոխվելով" այն երկրներ, որտեղ աշխատում են ամբողջ ՏՏ "էկոհամակարգերը", որտեղ պետությունը "բիզնես հրեշտակների" հետ համատեղ տրամադրում է համակարգային համալիր, այդ թվում ՝ վենչուրային, աջակցություն՝ "հաճախորդներին" միջազգային ՏՏ շուկա դուրս բերելու համար ։ Սա կրթական, հարկային, ներդրումային, խորհրդատվական, բորսայական և այլ գործիքների բարդ համալիր է, որը թույլ է տալիս փխրուն գաղափարների համար ստեղծել ջերմոցային պայմաններ՝ աճի և ներդրումների բարձր վերադարձի հնարավորությամբ: Ու թեև համաշխարհային ՏՏ շուկայում իրավիճակն այսօր բարդ է ՝ կապված առաջիկա հերթական տեխնոլոգիական հեղափոխության հետ, որտեղ ալգորիթմներն ու նեյրոցանցերը, ինչպես ժամանակին "ներքին այրման շարժիչը" փողոց են նետում "անպետք" աշխատողներին, այնուամենայնիվ, ստեղծարար լուծումներն ու դրանք ստեղծող մարդիկ իրենց "տեղը գտնում  են արևի տակ" ։

 

Ղազախստանում դա վաղուց են հասկացել, և ոչ միայն այն պատճառով, որ ստեղծել են ոչ ստանդարտ անվանումով գերատեսչություն, այլ նաև այն պատճառով, որ, ի տարբերություն "հին լուծումների", "նորերը" կարող են գործել առանց "սիլիկոնային հովիտների", բայց՝ նման պայմաններում ։ Դրա համար է նախատեսված Tomorrow School-ը ՝ Ղազախստանում առաջին peer-to-peer արհեստական բանականության դպրոցը։ Այն առաջարկում է ԱԲ ոլորտում անվճար ուսուցում ստանալու եզակի հնարավորություն՝ առանց ծրագրավորման նախնական հմտություններ պահանջելու: Դասընթացի ընթացքում դպրոցի աշակերտները առաջադիմում են գիտելիքների քարտեզով, որտեղ յուրաքանչյուր առաջադրանք բացում է հաջորդի հասանելիություն: Այն ապահովում է հմտությունների հետևողական զարգացում ՝ հիմունքներից մինչև բարդ նախագծեր ՝ ստեղծելով շարունակական ուսուցման գործընթաց: Աստանայում աշխատում է նաև ՏՏ ոլորտում մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված Tech Orda ծրագիրը ։ Ծրագիրը ֆինանսավորում է տրամադրում 18-45 տարեկան մարդկանց անվճար ուսուցման համար ՝ հենց ՏՏ մասնագետներ պատրաստելու նպատակով։

Այսպիսով, փորձելով ռացիոնալ կերպով մոտենալ այդ բարդ հարցերին, Ղազախստանում զինվել են "էկոհամակարգերի"լավագույն համաշխարհային փորձով ։ Այստեղ կարևոր են համարում պայմաններ ստեղծել, որպեսզի "Ղազախստանի տափաստաններում "մարդիկ իրենց "Կալիֆոռնիայի հովիտներից" ավելի վատ չզգան։ Դա և զրոյական մեկնարկային հարկային ռեժիմի իրագործումն է, և առավելագույնս հեշտացված էմիգրանտային ռեժիմը մասնագետների նկատմամբ, և վենչուրային կապիտալի ներգրավումը, և օժանդակությունը տեղեկատվական պրոդուկտների արտահանման կազմակերպմանը, և, այսպես կոչված, ՏՏ էկոհամակարգի շատ այլ գործիքներ, որը բաղկացած է ինչպես ստարտափներին վաղ փուլերում աջակցող ինկուբատորներից, այնպես էլ ստարտափների աճի արագացման ծրագրեր տրամադրող աքսելերատորներից։ Այս գործում, հատկապես, "աքսելերատորության" հարցերում Astana Hub-ին օգնում է Google ընկերությունը։ Ընդ որում, աքսելերատորը նախատեսված է ոչ միայն Ղազախստանի մասնագետների համար, դրա աշխատանքում ներգրավված են երիտասարդ ընկերություններ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Մոնղոլիայից և Վրաստանից: Դանիյար Ժումագուլովի խոսքով՝ ճիշտ չէ սահմանափակվել միայն Ղազախստանով, շատ ավելի օգտակար է համաշխարհային շուկաներ դուրս գալ համատեղ, միասնական տարածաշրջանային "ճակատով"։ Դրանց թվում հայկական ընկերություններ առայժմ չկան, բայց ամեն ինչ հոսում է ու փոխվում։

Ի դեպ, Ղազախստանում դեռևս քչերը գիտեն, կամ, ընդհանրապես, ոչ ոք չգիտի Երևանի Ինժեներական քաղաքի մասին, որը կոչված է նաև վերածվելու տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի և համաշխարհային շուկա բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարի: Հնարավոր է, որ երկու կառույցների համագործակցությունը երկուսի համար էլ օգտակար լինի։

 

Իսկ մինչ Երևանի Ինժեներական քաղաքը պատրաստվում է ողջ հզորությամբ աշխատել, Astana Hub-ի վիճակագրությունը, որը մասնաճյուղեր ունի երկրի բոլոր խոշոր քաղաքներում, տպավորիչ է: Եթե 2018 թվին Աստանայի տեխնոպարկում մասնակիցների թիվը կազմում էր ընդամենը 185, որից 5-ն՝ օտարերկրյա ընկերություններ, ապա արդեն 2024 թվականին՝ 1716, որոնցից օտարերկրյա են 454-ը: Եկամուտներն այդ ժամանակահատվածում աճել են 35 միլիոն դոլարից մինչև 1.3 միլիարդ դոլար, իսկ ծառայությունների արտահանման հասույթն աճել է 34 միլիոն դոլարից մինչև 481 միլիոն դոլար: Ի դեպ, Astana Hub-ը եկամուտների 1%-ն իրեն է թողնում է "իրավամբ", և արդեն երկու տարի է, որ չի վայելում բյուջետային աջակցություն։

 

Ոչ միայն ՏՏ արդյունաբերությունը, այլև տնտեսության բարձր ավելացված արժեք ունեցող այլ ուղղությունների զարգացումն արդեն հանգեցնում է այն բանին, որ Ղազախստանն այլևս չի ընկալվում որպես նավթ և գազ արտահանող երկիր, այլ՝ որպես մտավոր սեփականության համաշխարհային շուկաներ մուտք գործող պետություն:

Արարատ Միրզոյանը եւ Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 18:15
Արարատ Միրզոյանը եւ Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ

Արմինֆո.  Հոկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։

>>>
Տոկաև․ TRIPP-ը հարկավոր է ինտեգրել Միջին միջանցքում
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 17:20
Տոկաև․ TRIPP-ը հարկավոր է ինտեգրել Միջին միջանցքում

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպման ժամանակ առաջ է քաշել "Թրամփի երթուղին" Անդրսկասկյան միջազգային տրանսպորտային երթուղուն "C6" ձևաչափով ինտեգրելու նախաձեռնությունը:

>>>
Աստանայում կանցկացվի ԵԿԶՀ-ի միջազգային տնտեսական համաժողովը
 Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026 14:23
Աստանայում կանցկացվի ԵԿԶՀ-ի միջազգային տնտեսական համաժողովը

ԱրմԻնֆո. Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (ԵԿԶՀ) հոկտեմբերի 29-ին Աստանայում կանցկացնի "Դեպի հավասարակշռված տնտեսական զարգացում" խորագրով միջազգային տնտեսական համաժողովը։

>>>
ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Ղազախստանի նախագահին՝ ռազմածովային զորավարժությունների ժամանակ մարդկային կորուստների կապակցությամբ
 Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026 10:57
ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Ղազախստանի նախագահին՝ ռազմածովային զորավարժությունների ժամանակ մարդկային կորուստների կապակցությամբ

ԱրմԻնֆո։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմածովային զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի մահվան կապակցությամբ։

>>>
ՂՌՀ-ի առաջատար փորձագետ․ Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելը Երևանում բավական քննարկվող հարց է
 Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026 17:27
ՂՌՀ-ի առաջատար փորձագետ․ Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելը Երևանում բավական քննարկվող հարց է

ԱրմԻնֆո. Հայաստանի երկաթուղիների (ԵԿ) կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցումը Երևանում բավական քննարկվող հարց է։ Այս մասին սեպտեմբերի 24-ին APRI Armenia 2026 ֆորումի շրջանակում ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) Եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդրեշևը։

>>>
ԵԱԶԲ․ հզոր սեփական արդյունաբերությունը՝ զարգացող տնտեսությունների բարձր եկամուտ ունեցող երկրների խմբին անցնելու բանալին
 Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026 16:41
ԵԱԶԲ․ հզոր սեփական արդյունաբերությունը՝ զարգացող տնտեսությունների բարձր եկամուտ ունեցող երկրների խմբին անցնելու բանալին

ԱրմԻնֆո.  Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներկայացրել է նոր վերլուծական զեկույց՝ «Զարգացող տնտեսությունների արդյունաբերական վերափոխման ճարտարապետությունը», որում վերլուծվում է, թե ինչպես զարգացող երկրները կարող են անցնել բարձր եկամուտ ունեցող երկրների կատեգորիա և կայունորեն ամրապնդվել այդ խմբում։ ԵԱԶԲ-ի վերլուծաբանները, հիմնվելով արդյունաբերականացման պատմական փորձի, արդյունաբերական քաղաքականության ժամանակակից տեսությունների և Համաշխարհային բանկի ու ԱՄՀ-ի մոտեցումների ուսումնասիրության վրա, առաջարկում են արդյունաբերական վերափոխման եռափուլ ճարտարապետություն, որը թույլ է տալիս արտաքին տեխնոլոգիաներն ու ներդրումները վերածել սեփական արտադրական կարողությունների, մարդկային կապիտալի և նորարարությունների։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը հստակեցրել  են դիիրքորոշումները առևտրատնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026 19:16
Հայաստանն ու Ղազախստանը հստակեցրել  են դիիրքորոշումները առևտրատնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ

Արմինֆո. Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման նպատակով տեղի է ունեցել Առցանց հանդիպում QazTrade ԲԸ-ի, ղազախա-հայկական գործարար խորհրդի, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների, Ղազախստանի պատվավոր հյուպատոսների և հայկական գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

>>>
Կասիմ-Մաժեն Նուրբեկուլի. Ղազախստանն ու Հայաստանը թվային համագործակցության լայն հնարավորություններ ունեն
 Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026 11:24
Կասիմ-Մաժեն Նուրբեկուլի. Ղազախստանն ու Հայաստանը թվային համագործակցության լայն հնարավորություններ ունեն

ԱրմԻնֆո.   Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Աշխարհի խաչմերուկի թվային ապագան». արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» թեմայով: Հրավիրված հյուրերից մեկը Կասիմ Նուրբեկուլի Մաջենն էր՝ Qazaq Open Source Initiative (QOSI) ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը, որը խթանում է բաց կոդով և ամպային մոտեցումները, և «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաների» ԲԲԸ բաց կոդով լուծումների բաժնի տնօրենը: (NIT), որը Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության ենթակա կազմակերպություն է։

>>>
The Nuclear-Weapon-Free Zone Treaty was signed in Semipalatinsk
 Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026 19:05
The Nuclear-Weapon-Free Zone Treaty was signed in Semipalatinsk

ArmInfo. On September 8, 2006, the Treaty on a Nuclear-Weapon-Free Zone in Central Asia (CANWFZ Treaty) was signed in Semipalatinsk. In honor of the 20th anniversary of this event, the foreign ministers of the states The Treaty's signatories adopted a Joint Statement.

>>>
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մուխտար Թիլեուբերդիին Ղազախստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
 Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026 10:34
 Արարատ Միրզոյանը  շնորհավորել է Մուխտար Թիլեուբերդիին Ղազախստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը զանգահարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Թիլեուբերդիին և շնորհավորել նրան Ղազախստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

>>>
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին՝ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026 20:44
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին՝ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ

Արմինֆո.Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026 10:36
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

ԱրմԻնֆո։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։

>>>
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննարկել է Ղազախստանի հետ համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը։
 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026 10:56
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննարկել է Ղազախստանի հետ համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը։

ԱրմԻնֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները։
 Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026 10:38
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները։

ԱրմԻնֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։

>>>
Ղազախստանի նախագահն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026 17:03
Ղազախստանի նախագահն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Արմինֆո. Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը։

>>>
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Փաշինյանին. Մենք Ղազախստանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026 14:03
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Փաշինյանին. Մենք Ղազախստանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի

ԱրմԻնֆո. Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

>>>
Հայաստանի դեսպանը և Ղազախստանի արդյունաբերության նախարարը քննարկել են արդյունաբերական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
 Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026 10:31
Հայաստանի դեսպանը և Ղազախստանի արդյունաբերության նախարարը քննարկել են արդյունաբերական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

ԱրմԻնֆո: Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Գևոնդյանը և Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևը քննարկել են արդյունաբերական ոլորտում հայ-ղազախական միջկառավարական համագործակցության ընդլայնման հարցերը:

>>>
Հայաստանի նախագահը հրաժեշտ է տվել Ղազախստանի դեսպանին
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026 19:55
Հայաստանի նախագահը հրաժեշտ է տվել Ղազախստանի դեսպանին

Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

>>>
Ղազախստանի դեսպանը Հայաստանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է հայ-ղազախական համագործակցության օրակարգային հարցեր
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026 17:47
Ղազախստանի դեսպանը Հայաստանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է հայ-ղազախական համագործակցության օրակարգային հարցեր

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ղազախական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:

>>>
Ղազախստանի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026 17:25
Ղազախստանի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում

Արմինֆո.Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ: 

>>>

Նորություններ