Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, պաշտոնյաներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի կապակցությամբ, ընդգծել է, որ մշակութային օրերը հրաշալի հնարավորություն են՝ բացահայտելու Ղազախստանի մշակութային ժառանգությունը՝ գրականությունը, երաժշտությունը, պարերն ու ավանդույթները, միաժամանակ խթանելու երկու ժողովուրդների մշակութային երկխոսությունը։
«Մշակութային օրերի շրջանակում անցկացվող միջոցառումները կարևոր են ոչ միայն մշակութային արժեքների պահպանման, տարածման և փոխճանաչման առումով, այլև երկկողմ համագործակցության ամրապնդման լավագույն խթանն են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորում է Ղազախստանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ որպես կայուն արդյունավետ համագործակցություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող այգու անվանակոչությունը Աբայ Կունանբաևի անունով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսության կարևոր խորհրդանիշ է, ինչպես նաև հարգանքի տուրք մեծ գրողի, մտածողի ու ղազախ գրականության հիմնադիրներից մեկի հիշատակին։
«Կունանբաևի այգին դառնում է նոր մշակութային տարածք՝ համատեղ միջոցառումների, արարողությունների ու ստեղծագործ հանդիպումների համար։ Այս անվանատախտակը կարող է դառնալ խորհրդանշական վկայագիր՝ մշակութային երկխոսության և պատմական կապերի մասին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարությանը, Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանությանը և մյուս գործընկրներին՝ նախաձեռնության իրագործման և արդյունավետ համագործակցության համար։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան՝ ընդգծելով, որ այգու անվանակոչման արարողությունը պատմական իրադարձություն է։
«Երևանի այս հատվածում գտնվող զբոսայգին դառնում է մեր ժողովուրդների միջև մշակութային կապերի վառ խորհրդանիշ։ Կունանբաևի ստեղծագործության մեջ թափանցած հասկացությունները համամարդկային արժեքներ են, որոնք բնորոշում են ողջ մարդկության լավագույն արժեքները։ Աբայը կամուրջ է մշակութների միջև և մարդկային մտքի առաջնորդող լույս»,- ասել է Աիդա Բալաևան՝ նշելով, որ ղազախ բանաստեղծը բազմաթիվ առիթներով անդրադարձել է նաև հայ հեղինակներին։
Նա շնորհակալություն է հայտնել նախագիծն իրականություն դարձնող բոլոր կողմերին և ընդգծել․ «Թող այս նշանակալի իրադարձությունը դառնա Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների համագործակցության նոր փուլի սկիզբը»։
Միջոցառման շրջանակում երկու նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև ծառատունկի արարողություն, ինչպես նաև հայ և ղազախ պատանիներն ու երիտասարդները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով։
Նշենք, որ Աբայ Կունանբաևը լուսավորական շարժման, գրականության ու փիլիսոփայության առանցքային գործիչներից է։ Նա մեծապես նպաստել է ղազախ գրական լեզվի ձևավորմանը, կրթության տարածմանը և ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Նրա «Խրատներ» երկը ճանաչված է նաև հայ ընթերցողների կողմից։ Կունանբաևը հավատացած էր, որ ժողովուրդների իրական առաջընթացը սկսվում է հոգևոր կրթությամբ, արժեքների ընկալմամբ և մտածող մարդու ձևավորմամբ։
2010 թվականից Երևանի պետական համալսարանում գործում է Ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնը, իսկ 2016-ից՝ Ղազախական գրականության կենտրոնը Հայաստանի ազգային գրադարանում։
Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 16:23
![]() Արմինֆո. Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 12:18
![]() Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 18:56
![]() Արմինֆո. Մայիսի 14-ին տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը պաշտոնական այցով Աստանայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 13:05
![]() Արմինֆո. Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: >>> |
Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 13:04
![]() Արմինֆո. Բեռնափոխադրողները հաճախ բախվում են խնդիրների, որոնք կապված են ոչ թե փոխադրամիջոցների, այլ բուն բեռի հետ։ Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելով "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին" հայ-ղազախական համաձայնագրին կից արձանագրությունը։ >>> |
Երկուշաբթի, 5 Մայիսի 2025 17:24
![]() Արմինֆո. Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այդ մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ հանդիպմանը: >>> |
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 12:10
![]() Արմինֆո. Հայաստանը մտադիր է վավերացնել «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Հարցը քննարկվել է ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, որը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված փաստաթղթի վերաբերյալ: >>> |
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 11:42
![]() Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թ. ապրիլի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: >>> |
Երեթշաբթի, 29 Ապրիլի 2025 15:47
![]() Արմինֆո. Անցյալ շաբաթ Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջային արդյունաբերության կոմիտեի նախագահ Նուրտաս Կարիպբայեվի հետ։ >>> |
Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 16:11
![]() Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Ալմաթիում անցկացվող «Զբոսաշրջություն և ճանապարհորդություն» 23-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Զբոսաշրջության և սպորտի փոխնախարար Երժան Երկինբաևի հետ։ >>> |
Շաբաթ, 19 Ապրիլի 2025 12:49
![]() Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: >>> |
Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025 15:29
![]() Արմինֆո.Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ >>> |
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 12:22
![]() Արմինֆո. Ղազախստանը Ուզբեկստանի և Ադրբեջանի հետ համատեղ սկսում է Կասպից ծովով "կանաչ" էներգիայի հաղորդման գծի կառուցման լայնածավալ նախագծի վրա աշխատանքը՝ եվրոպական շուկաներ հետագա մուտքով: Այդ մասին Սամարղանդում "Կենտրոնական Ասիա - Եվրամիություն" գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, ում խոսքը մեջբերում է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքը։ >>> |
Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025 12:28
![]() Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ >>> |
Շաբաթ, 29 Մարտի 2025 12:26
![]() Արմինֆո. Ղազախստանի հետ մեր ընդհանուր հավատարմությունը ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմամբ և դիվերսիֆիկացմամբ փոխադարձ շահագրգռվածությունն էլ ավելի է ընդլայնում մեր համագործակցության հորիզոնները: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ՝ անդրադառնալով Ղազախստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը: >>> |
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն եւ «ԱԼԺԻՐ» հուշահամալիր
Ուրբաթ, 28 Մարտի 2025 15:12
![]() Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ղազախստանի «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ >>> |
Ուրբաթ, 28 Մարտի 2025 11:34
![]() Արմինֆո. Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: >>> |
Հինգշաբթի, 27 Մարտի 2025 15:49
![]() Արմինֆո. Ղազախստանը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի և միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների ավարտը: Այդ մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ: >>> |
Հինգշաբթի, 27 Մարտի 2025 11:40
![]() Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին հրավիրել է Երևան ՝ իրեն հարմար ժամկետներում: Հրավերը Միրզոյանը հնչեցրել Է Աստանայում Ղազախստանի իր պաշտոնակցի հետ բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ >>> |
Հինգշաբթի, 27 Մարտի 2025 11:38
![]() Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին պատմել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների, այդ թվում ՝ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստի մասին։ Այս մասին Միրզոյանը լրագրողներին հաղորդել է Ղազախստանի իր գործընկերոջ հետ բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։ >>> |