Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո.Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ղեկավար Նարինե Միքայելյանը, «Խաբար» գործակալության վարչության նախագահները։
Ղազախստանի մշակույթի օրերի ծրագիրը կմեկնարկի ապրիլի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ ղազախական ֆիլմերի օրերով․ բացմանը կցուցադրվի Ռ. Աբդրաշևի «Ղազախական խանություն. ոսկե գահը» ֆիլմը։ Ղազախական ֆիլմերի օրերին կցուցադրվեն վերջին տարիներին ստեղծված խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։
Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մշակույթի օրերի գալա-համերգը՝ Ղազախստանի վաստակավոր և առաջատար կոլեկտիվների մասնակցությամբ։ Համերգի ընթացքում ելույթ կունենան Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիլբաևան, «Il Canto» վոկալ քառյակը, «HASSAK» էթնո-ազգագրական համույթը, «Բիրլիկ» պարախումբը, Դոմրահարների համույթը և այլ մենակատարներ։
Գալա-համերգին կմասնակցեն նաև Հայաստանի ստեղծագործական խմբերը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի աղջիկների խումբը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան)։
Մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի պաշտոնական հանդիպումը, կստորագրվի համագործակցության հուշագիր Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» լրատվական գործակալության միջև։
Մշակույթի օրերի շրջանակում կկայանա Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցին հարակից տարածքում գտնվող զբոսայգու բացման արարողությունը․ զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով։
Նախատեսվում են նաև Ղազախստանի պատվիրակության այցելությունները Հայաստանի ազգային գրադարան, որտեղ գործում է ղազախական գրականության անկյունը, Երևանի պետական համալսարան, որտեղ գործում է Աբայ Կունանբաևի անվան ղազախական գրականության, պատմության և մշակույթի կենտրոնը։ Ղազախական գրականության նվիրաբերության արարողությամբ տեղի կունենա նաև ճանաչողական շրջայց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում։
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025 18:30
![]() Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աստանա միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևի հետ։ >>> |
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025 16:02
![]() Արմինֆո.Overview:On 29–30 May 2025, Kazakhstan is hosting the Astana International Forum (AIF) under the theme “Connecting Minds, Shaping the Future.” The Forum serves as a global platform for dialogue and cooperation on today’s most pressing challenges. >>> |
Երեթշաբթի, 20 Մայիսի 2025 17:49
![]() Արմինֆո.Առաջիկայում ղազախական ավիաընկերության հետ քննարկումներ տեղի կունենան դեպի Երևան նոր չվերթների հնարավորության շուրջ: Այդ մասին ղազախական "Կազինֆորմ" պարբերականին հետ հարցազրույցում հաղորդել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 16:23
![]() Արմինֆո. Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 12:18
![]() Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 18:56
![]() Արմինֆո. Մայիսի 14-ին տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը պաշտոնական այցով Աստանայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 13:05
![]() Արմինֆո. Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: >>> |
Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 13:04
![]() Արմինֆո. Բեռնափոխադրողները հաճախ բախվում են խնդիրների, որոնք կապված են ոչ թե փոխադրամիջոցների, այլ բուն բեռի հետ։ Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելով "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին" հայ-ղազախական համաձայնագրին կից արձանագրությունը։ >>> |
Երկուշաբթի, 5 Մայիսի 2025 17:24
![]() Արմինֆո. Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այդ մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ հանդիպմանը: >>> |
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 12:10
![]() Արմինֆո. Հայաստանը մտադիր է վավերացնել «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Հարցը քննարկվել է ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, որը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված փաստաթղթի վերաբերյալ: >>> |
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 11:42
![]() Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թ. ապրիլի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: >>> |
Երեթշաբթի, 29 Ապրիլի 2025 15:47
![]() Արմինֆո. Անցյալ շաբաթ Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջային արդյունաբերության կոմիտեի նախագահ Նուրտաս Կարիպբայեվի հետ։ >>> |
Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 16:11
![]() Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Ալմաթիում անցկացվող «Զբոսաշրջություն և ճանապարհորդություն» 23-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Զբոսաշրջության և սպորտի փոխնախարար Երժան Երկինբաևի հետ։ >>> |
Շաբաթ, 19 Ապրիլի 2025 15:17
![]() Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։ >>> |
Շաբաթ, 19 Ապրիլի 2025 12:49
![]() Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: >>> |
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 12:22
![]() Արմինֆո. Ղազախստանը Ուզբեկստանի և Ադրբեջանի հետ համատեղ սկսում է Կասպից ծովով "կանաչ" էներգիայի հաղորդման գծի կառուցման լայնածավալ նախագծի վրա աշխատանքը՝ եվրոպական շուկաներ հետագա մուտքով: Այդ մասին Սամարղանդում "Կենտրոնական Ասիա - Եվրամիություն" գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, ում խոսքը մեջբերում է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքը։ >>> |
Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025 12:28
![]() Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ >>> |
Շաբաթ, 29 Մարտի 2025 12:26
![]() Արմինֆո. Ղազախստանի հետ մեր ընդհանուր հավատարմությունը ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմամբ և դիվերսիֆիկացմամբ փոխադարձ շահագրգռվածությունն էլ ավելի է ընդլայնում մեր համագործակցության հորիզոնները: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ՝ անդրադառնալով Ղազախստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը: >>> |
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն եւ «ԱԼԺԻՐ» հուշահամալիր
Ուրբաթ, 28 Մարտի 2025 15:12
![]() Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ղազախստանի «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ >>> |
Ուրբաթ, 28 Մարտի 2025 11:34
![]() Արմինֆո. Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: >>> |